«Հաց բերողը» պետք է արժանանա մարդասիրական ամենաբարձր կոչմանը՝ «Ավրորա» մրցանակին

Mar 17, 2017 Comments Off on «Հաց բերողը» պետք է արժանանա մարդասիրական ամենաբարձր կոչմանը՝ «Ավրորա» մրցանակին

Տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանն իր ցավակցությունը հայտնեց Արթուր Սարգսյանի հարազատներին՝ նշելով, որ նա հայ ժողովրդի իրական տեսակի մարմնացում է, որից պետք է օրինակ վերցնել։ 

««Հաց բերողը» գոնե հետմահու պետք է արժանանա մարդասիրական ամենաբարձր կոչմանը՝ «Ավրորա» մրցանակին: Արթուր Սարգսյանը  ժողովրդի իսկական զավակն է, իր ազգի լավագույն հատկանիշները կրող անձնավորությունը, որ իր արարքով ցույց տվեց, թե ինչքան բարձր կարող է կանգնել մարդը նույնիսկ անելանելի թվացող իրավիճակներում»,- ասաց Ս. Հացպանյանը:
Նրա կարծիքով` ազգովի մասնակցություն պետք է լինի «Հաց բերողի» հուղարկավորությանը՝ վերածելով այն մեծ ցույցի:
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: