Դատախազությունը՝ Վահան Կարապետյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին

Mar 17, 2017 Comments Off on Դատախազությունը՝ Վահան Կարապետյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին

Երեկ երեկոյան Ծառուկյան դաշինքով թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Վահան Կարապետյանին Չերրիի Վահանին ծեծի ենթարկելու դեպքով դատախազությունը քայլեր է ձեռնարկում։ Այս մասին Hayeli.am-ը տեղեկացավ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից․ «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է ՀՀ ոստիկանությանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով իրականացնել ստուգողական գործողություններ»։

Ի դեպ, ըստ մամուլի տեղեկությունների Վահան Կարապետյանին ծեծի է ենթարկել նույն ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ԱԺ նախագահի որդի Արման Սահակյանը։

Սեդա Ղուկասյան

 

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: