Միլլերն ասել է գազի գինն ու Հայաստանի հետ կապված պլանները

Mar 18, 2017 Comments Off on Միլլերն ասել է գազի գինն ու Հայաստանի հետ կապված պլանները

 

«Մենք հայաստանյան շուկայում գործունեության արդյունավետության բարձրացման ներուժ ենք տեսնում Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում արտադրված էլեկտրաէներգիայի իրանական գազով փոխանակման գործողության հաշվին», – ՏԱՍՍ գործակալության փոխանցմաբ այսպիսի հայտարարույուն է արել «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը՝ Կրեմլում կայացած հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցություններից հետո: Նա նաև ասել է, որ Ռուսաստանը պատրաստվում է Իրանին էլեկտաէներգիա մատակարարել Հայաստանի միջոցով` փոխանակման գործարքներով:
«Հայաստանը ծրագրում է հաջորդ տարի կառուցել բարձր լարման էլեկտրահաղորդման գիծ, ինչը թույլ կտա ՌԴ-ին փոխանակման գործարքներով էլեկտրաէներգիա արտահանել իրանական շուկա»,- ասել է նա: Այդ պլանները կապված են Իրանի հետ արդեն գոյություն ունեցող էներգետիկ ծրագրերի ընդլայնման հեռանկարի հետ: Խոսքն ըստ էության հայ-իրանական գազային բարտերի պայմանագրի մասին է, որն արդեն վաղուց իրագործվում է ու թերևս կարիք ունի զարգացման:
Միլլերը նաև հաղորդել է, որ «Գազպրոմը» մշակել է Հայաստանում գազային ոլորտի զարգացման նոր ծրագիր, որը նախատեսված է մինչ 2030 թ-ի համար:Փաստաթուղթը ներկայացվել է ՀՀ Կառավարություն, և ընկերությունում հույս ունեն, որ դրա քննարկումը կմեկնարկի այս տարի: «Գազպրոմ»-ի ղեկավարը նաև անդրադարձել է գազի սակագնին՝  հիշեցնելով, որ ներկայում Հայաստանի համար գազի սակագինը հազար խորանարդ մետրի դիմաց կազմում է 150 դոլար:
«Մենք նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ կառավարության հետ բանակցություններ անցկացրեցինք և հնարավոր գտանք 2017 թ. պահպանել գազի արտոնյալ սակագինը: Ընդ որում, համաձայնվեցինք, որ ՀՀ-ն կիջեցնի իր տարածքում սպառողների համար ներքին սակագինը», – հայտարարել է Միլլերը:

Դժվար է ասել՝ Միլլերը ներիքն շուկայում գազի գնի իջեցում ասելով նկատի ունի հունվարից ուժի մեջ մտած 7 դրամի էժանացու՞մը, թե՞ Գազպրոմի նախագահը ակնարկել է, որ ՀՀ սպառողների համար գազի գնի էական նվազում ապահովելու պայմանաորվածությունը չի կատարվել:

Օրեր առաջ «Գազպրոմ Հայաստան»-ի ղեկավար Հրանտ Թադևոսյանը հայտարարել էր, որ Հայաստանում այլևս հնարավոր չէ իջեցնել գազի սակագինը:«Այն, ինչ մենք ունենք այսօր՝ դա Հայաստանում գազի գնի օպտիմալ տարբերակ է», – ասել էր նա և պարզաբանել, որ գազի գնի մեջ մտնում են նաև ԱԱՀ-ն, Գազպրոմի մարժան և արդյունքում միջին սակագինը կազմում է 255 դոլար: «Եթե հրաժարվենք ռուսական գազից, և գնենք Իրանից 200 դոլարով, ապա այդ գնին պետք է գումարել ԱԱՀ-ն և Գազպրոմի մարժան: Ստացվում է, որ իրանական գազը միևնույն է թանկ է լինելու», – բացատրել էր Թադևոսյանը:
Գազի գնի մարժան / միջնորդավճար/, ինչպես հայտնի է, 1000 խմ-ի համար 70$ է կազմում, 20% ԱԱՀ-ն ևս 10 տոկոսՎրաստանով տարանցման արժեքը: Պարզ թվաբանությունը ցույց է տալիս, որ սակագինը 1000 խմ-ի համար պետք է 265 դոլար կազմեր, մինչդեռ այսօր ՀՀ սպառողը գազն ստանում է 284 դոլարով, խոշոր սպառողներն ու անապահով խավերը ստանում են ավելի մատչելի: Գնագոյացման բաղադրիչների մեջ ամենաբարձրը Գազպորմ Արմենիայի մարժան է. եթե հաշվի առնենք, որ սահմանագլխին մենք գազն ստանում ենք 150 դոլարով, ապա մարժան ստացվում է համարյա 50 տոկոս : Սա ֆանտաստիկ բարձր գին է՝ նման շահավետ բիզնես, բացի թերևս նարկոտիկի և զենքի վաճառից, հնարավոր չէ պատկերացնել:

Արման Վարդանյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: