Հաց բերողը այսօր պահանջելու էր իջեցնել ՌԴ-ի դեսպանատան դրոշները

Mar 16, 2017 Comments Off on Հաց բերողը այսօր պահանջելու էր իջեցնել ՌԴ-ի դեսպանատան դրոշները

Երեւանի Ազատության հրապարակում կարճատեւ հանրահավաք է եղել՝ ի հիշատակ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի», որից հետո երթ է սկսվել:

Շահեն Հարությունյանն ու նրա ընկերները ցանկանում էին մոտենալ արդարադատության նախարարությանը, սակայն ոստիկանությունը թուկլ չտվեց՝ առաջարկելով փոքրիկ խումբ կազմել եւ այդ խմբով մոտենալ նախարարության շենքին։ «Որ ամենասկզբից հայտարարեցի, որ ես ու Արթուրը ծրագիր էինք կազմել, այսօր պետք է հայտարարվեր ստորագրահավաք ՌԴ-ին ուղղված պահանջագրով, որ ապրիլի 1-ից 4-ը պիտի դրոշները իջեցնեն, որովհետեւ իրանց զենքով ա եղել ապրիլյան պատերազմը և զոհեր ենք տվել։ Էսօր ես ու Արթուրը դա պետք է հայտարարեինք »,- հայտարարեց Շահեն Հարությունյանը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: