Անդառնալի կորուստ է․ Սասնա ծռերի պաշտպանը՝ Հաց բերողի մասին

Mar 16, 2017 Comments Off on Անդառնալի կորուստ է․ Սասնա ծռերի պաշտպանը՝ Հաց բերողի մասին

Սասնա ծռեր խմբավորման անազատության մեջ գտնվողները դեռ չգիտեն իրենց Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան մասին։ Այս մասին hayeli.am-ի հետ զրույցում ասաց խմբավորման մի շարք անդամների պաշտպան Արայիկ Պապիկյանը՝ նշելով, որ օրվա սկզբին է այցելել իր պաշտպանյալներին։

Արայիկ Պապիկյանը ցավով ընդգծեց, որ կորուստը մեծ է․ «Մի բան կարող եմ ասել, որ մարդկային կյանքն ամենամեծ արժեքն է, անկախ ամեն ինչից՝ գործի ընթացք, դատավարական կարգավիճակ, դրանք այդքան էլ կարեւոր չեն, մարդկային կյանքից թանկ ոչինչ գոյություն չունի։ Շատ ցավալի է մարդկային կյանքի կորուստը, ամենաանդառնալի բանն է»։

Մեր հարցին՝ թե ո՞վ է մեղավոր այդ մահվան համար, պաշտպանը չշտապեց գնահատականներ հնչեցնել:

«Էդ մասով դեռ պիտի քննություն լինի, չգիտեմ հիվանդության պատճառով է, թե ինչ, էս պահին երեւի ոչ ոք չի կարող ասել»,-ասաց նա։

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: