«Միակ մարդը, ում ժողովուրդը հավատում է, Գագիկ Ծառուկյանն է»․ Նապոլեոն Ազիզյան

Mar 16, 2017 1 Comment

ԱԺ երրորդ գումարման պատգամավոր, Ծառուկյան դաշինքով ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Նապոլեոն Ազիզյանը հայտարարում է, որ քաղաքականությունից երբեք էլ դուրս չի եկել։

«Համարյա բոլոր ընտրություններում հաղթել եմ, բայց պատգամավոր է դարձել ուրիշ մարդ, հիմա ժամանակն է եկել, ես հավատում եմ, որ այս անգամ նորմալ ընտրություններ կարող են լինել, եւ կարող եմ ապացուցել, որ բարձր ռեյտինգ ունեմ եւ կդառնամ պատգամավոր»,-Hayeli.am-ի հետ զրույցում ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ է այժմ փոխվել, Ազիզյանը պատասխանեց, որ իշխանությունների, մասնավորապես՝ վարչապետի եւ նախագահի մոտ քաղաքական կամք կա:

«Ե՛ւ նախագահը, ե՛ւ վարչապետը որոշել են, որ այս անգամ իդեալական ընտրություններ պետք է լինեն»,-ասաց նա։

Նախկին պատգամավորի համոզմամբ՝ ԸՕ-ի փոփոխությունը հնարավորություն է ստեղծել, որ արդար ընտրություններ լինեն․ «Չգիտեմ ինչու՝ ես հավատում եմ, որ սահմանադրական փոփոխություններից հետո այս ընտրությունները լինելու են իդեալական»:

Անդրադառնալով ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալուն, Ազիզյանը փաստեց. «Գագիկ Ծառուկյանն այսօր ամենամեծ հասարակական պահանջ ունեցող քաղաքական գործիչն է»։

Դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանը շատ վճռական պահի դուրս եկավ քաղաքականությունից,  արդյոք հասարակության մոտ հարցեր չկա՞ն սրա վերաբեյալ, Նապոլեոն Ազիզյանը կարծիք հայտնեց. «Հասարակությունը, եթե մի փոքր անալիզ անի, կհասկանա, որ Գագիկ Ծառուկյանը շատ լավ քայլ արեց, որ հեռացավ, եթե հիշում եք վերջին հանրահավաքի ժամանակ արդեն դառնում էր անկառավարելի՝ հեղափոխական ամբոխ, ինչը բերելու էր արնահոսության, Ծառուկյանն իր անձը ծանր դրության մեջ դնելով դուրս եկավ քաղաքականությունից»։

Ինչ վերաբերում է վերադարձին, ապա Ազիզյանի խոսքով, Ծառուկյանը վերադարձել է, քանի որ ժողովուրդն է խնդրել ու պահանջել:

«Իսկ Գագիկ Ծառուկյանն էն մարդը չի, որ ձեռքերը ծալած նստի տանը, մեր քաղաքական խորհուրդն էլ (նկատի ունի ԲՀԿ-ի) որոշում կայացրեց դիմեց Ծառուկյանին, որ նա վերադառնա»,- նշեց նա՝ անկեղծանալով, որ ներքին համոզմունք է ունեցել, որ Ծառուկյանը վերադառնալու է:

«Զարմանալի կլիներ, որ նա հետ չգար, չեք կարող երկրորդ մարդը գտնել, որ ի վիճակի է նույնն անել, ինչ Ծառուկյանը»,-ասաց նա։

Ըստ Ազիզյանի՝ Ծառուկյանի մենաշնորհը ներդրումներն են ու բարեգործությունները:

«Միակ մարդը, ում ժողովուրդը հավատում է, Գագիկ Ծառուկյանն է»,-եզրափակեց նա։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “«Միակ մարդը, ում ժողովուրդը հավատում է, Գագիկ Ծառուկյանն է»․ Նապոլեոն Ազիզյան” հրապարակմանը

  1. Hakob says:

    Lsi ai NAPOLIONIK,qo [email protected] qez pahi erav ai ……..