ՀՀԿ-ն երիտասարդների ամուսնության ծրագիր չունի. լուսանկարներ

Mar 16, 2017 Comments Off on ՀՀԿ-ն երիտասարդների ամուսնության ծրագիր չունի. լուսանկարներ

Մեր ծրագրի մեջ չկա հատուկ կետ, որ երիտասարդներն ամուսնանան. Կարեն Կարապետյան ՀՀԿ-ն երիտասարդների ամուսնության ծրագիր չունի։ Այս մասին Էրեբունի վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպմանը մի բնակչի հարցին ասաց վարչապետը. «Մեր ծրագրի մեջ ենթածրագիր չկա, որ մենք հատուկ անելու ենք այնպես, որ երիտասարդներն ամուսնանան, բայց որպես ածանցյալ դա էլ է լինելու, մեր ծրագիրն ուղղված է լինելու նրան, որ տնտեսությունը զարգանա, աշխատատեղեր ստեղծվեն, որ երիտասարդն էլ այդ խնդիրները չունենա»:

Տեղեկացնենք, որ բնակիչներից մեկն ասել էր, որ սոցիալական խնդիրների պատճառով երիտասարդները չեն ամուսնանում։ Կարեն Կարապետյանը հավելեց, որ պետական ապարատը երիտասարդներով լցնելու խնդիր ունեն. «Իսկ մենք պետական համակարգում կրակոտ, էներգիայով լի մարդկանց կարիքն ունենք: Մենք մեր տնտեսությունն ուղղակի պետք է բարձրացնենք, արժանավայել աշխատավարձ ու թոշակ ստանալ ենք ուզում, միայն այդ դեպքում են լուծվելու այս խնդիրները»:

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: