Մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը

Mar 15, 2017 Comments Off on Մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը

Ռուսաստանի Դաշնության կառավարության ընդունելությունների տանը մեկնարկել է պաշտոնական այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը:

Նախագահ Սարգսյանի պաշտոնական այցը ՌԴ մեկնարկել է մարտի 14-ին: Մարտի 15-ի առավոտյան Սերժ Սարգսյանն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մոսկվայի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան: «Սուրբ Պայծառակերպություն» Մայր տաճարում մոմավառությունից հետո, Հանրապետության Նախագահը և նրա գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Անհայտ զինվորի հուշարձան, ծաղկեպսակ դրել հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել:

Կեսօրին Նախագահ Սարգսյանը մեկնել է Կրեմլի Մեծ պալատ, որտեղ հանդիպում է ունեցել գործընկերոջ` ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ապա մամուլի առջև հանդես եկել հայտարարություններով:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: