Բոբո՞ ենք, որ վախեցնենք․ Վարդան Այվազյանը բացառում է վախի մթնոլորտը Չարենցավանում

Mar 15, 2017 Comments Off on Բոբո՞ ենք, որ վախեցնենք․ Վարդան Այվազյանը բացառում է վախի մթնոլորտը Չարենցավանում

Հայրենի Չարենցավանում տեղի ունեցած նախընտրական հանդիպումը ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը դրական է գնահատում։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց նա։
Վարդան Այվազյանի խոսքով, եթե Չարենցավանի համար ոչինչ արած չլիներ, ապա 95-96 թվականներին քաղաքի բնակիչներն իրեն վստահության քվե չէին տա․
«Ժողովուրդն ունի իր ակնկալիքն ու իր գնահատման չափանիշը»,-ասաց նա։
Մեր հարցին՝ ի՞նչ է անելու, որ բացառի վախի մթնոլորտը, Այվազյանը հարցով պատասխանեց․
«Աչքերիս որ նայեցիք վախի մթնոլորտ տեսնո՞ւմ էիք, վախեցածի՞խոսակցություններ էին, ինչ բոբո՞ ենք, որ վախեցնենք, եթե մարդը գործազուրկ է, որեւէ զբաղվածություն չունի, ի՞նչ վախի մթնոլորտի մասին է խոսքը։ Հնարավոր է սոցիալական լարվածության մթնոլորտ լինի, բայց բացառում եմ վախի մթնոլորտը, էս էդ քաղաքը չի, որ վախենա, ստեղ վախեցող չկա»։
Մեր հիշեցմանը, որ նախընտրական շրջանում տարեբր մարզերում լարվածություն կա, անգամ դանակահարության դեպքեր են գրանցվել, հարցին՝ ի՞նչ է անելու, որ բացառի Չարենացավանում նախընտրական նման դեպքերի զարգացումը, Այվազյանը պատասխանեց․
«Ես բացառում եմ Չարենցավանում նմանատիպ դեպքերը, ինձ որ հարցնում են, թե պարոն Այվազյան, որ էս մեկը հաղթի ի՞նչ կանես, ասում եմ՝ շնորհավորելու եմ։ Կարծում եմ, որ պատգամավորության այլ թեկնածուներ եւս ավելորդ լարվածություն չեն մտցնի, ամեն մարդ ու քաղաքական ուժ իր համար պետք է պատասխան տա»։
Այվազյանը կրկին կոչ արեց, որ այդ տարածաշրջանում պատգամավորության մյուս թեկնածուներով միասին քննարկման մասնակցեն, քաղաքացիները հարցերով դիմեն․
«Բայց անկախ ամեն ինչից ապրիլի 2-ից հետո գալու է ապրիլի 3, մարդիկ պետք է թողնեն էն տեղը, որ ընտրություններից հետո մարդկանց աչքերին նայես ուղիղ, շիտակ՝ անկախ նրանից ընտրված կլինես, թե չէ»։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: