Սրերը փառքով կդնեն պատյան

Mar 14, 2017 Comments Off on Սրերը փառքով կդնեն պատյան

Հրապարակ օրաթերթը գրում է.Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը մինչեւ մարտի 25-ը կավարտեն քարոզարշավը մարզերում եւ կանցնեն Երեւանին: ՀՀԿ-ն գաղտնի է պահում, թե ինչ քարոզչական պա-դե-դեով է ավարտելու։ «Համենայնդեպս, լինելու է «Դինամոյի» միջոցառումից մի քանի անգամ հզոր` բավականին տպավորիչ ավարտ»,- ասացին մեզ: ԲՀԿ-ն էլ հետ չի մնալու. «Մարտի 27-28-ին մեծ` ամփոփիչ հանրահավաք ենք անցկացնելու մարզահամերգայինի ամենամեծ դահլիճում` Ծառուկյանի գլխավորությամբ, որին մասնակցելու են թե դաշինքի, թե տեղական կառույցների ներկայացուցիչները, եւ թե ժողովուրդը` արձանագրելու ենք, որ գնում ենք հաղթելու»: Ինչ վերաբերում է ՕՐՕ դաշինքին, ապա այնտեղ դեռ չեն որոշել, թե ինչպես կավարտեն։ «Նախընտրական հանդիպումների օրակարգը պարբերաբար փոփոխությունների է ենթարկվում։ Կարող ենք միայն ասել, որ մարզային այցելությունները կավարտենք մարտի 24-ին։ Նպատակ կա նաեւ Երեւանում հանրահավաք անցկացնել»:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: