Էդմոն Մարուքյանի՝ միկրոֆոնով ելույթներն ամեն օր պատուհանի տակ լսում եմ. Մամիկոն Ասլանյանն անկեղծացավ

Mar 14, 2017 Comments Off on Էդմոն Մարուքյանի՝ միկրոֆոնով ելույթներն ամեն օր պատուհանի տակ լսում եմ. Մամիկոն Ասլանյանն անկեղծացավ

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը քաղաքի մի շարք օբյեկտների նախագծման կարգադրություն տալու առնչությամբ զարմանում է, որ բոյկոտող ավագանու մասին ենք հարցնում.

«Կարգադրություններ ստորագրե՞լը, ավագանին ի՞նչ կապ ունի, այսինքն քաղաքապետը ոչ մի գործառույթ չունի՞, բոլոր որոշումները ավագանի՞ն պիտի քննարկի, շինարարության թույլտվություները քաղաապետը միանձնյա է որոշում»,-Hayeli.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր լուսանկարներ եւ հայտնել, որ կատարում է իր նախընտրական խոստումները: Մեր դիտարկմանը, որ իր նախընտրական խոստումների կատարումը համընկավ քարոզչության հետ, Ասլանյանն ասաց.

«Քարոզարշավի հետ չհամընկավ, գարնան հետ համընկավ, ձմեռը ո՞նց կարող են շինարարական աշխատանքներ կատարվել,կլիմայի ուսումնասիրությունը գոնե պետք է բերեր  նրան, որ այդ հարցը չտայիք»:

Մեր դիտարկմանը, որ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, քաղաքապետը թույլ չտվեց մինչեւ վերջ հարցը հնչեցնել.

«ԷդմոնՄարուքյանի՝միկրոֆոնովելույթներնամենօրպատուհանիտակլսումեմ,միասեք, թե ինքնինչ էասում»:

Ճշտող հարցին՝ ստացվում է ակտիվ հետեւում եք Մարուքյան ելույթներին, Մամիկոն Ասլանյանն ասաց, որ ելույթները համացանցում գովազդով դրված են.«ուզեմ-չուզեմտեսնումեմ».

«Ամեն առավոտ պատուհանի տակով գնում-գալիս է, իսկ քաղաքապետարանն էլ քաղաքի կենտրոնում է, ոնց էլ անցնի մեր պատուհանի տակով է»,-ասաց նա:

Ամեն դեպքում հնչեցրինք հարցը, որ ըստ Էդմոն Մարուքյանի՝ քաղաքապետի կողմից քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելը հակատուների բեռն է ավելացնում, ինչին Ասլանյանը պատասխանեց.

«Ինձ թվում է՝ Էդմոն Մարուքյանը մի կողմ է դրել իր իրավաբանական գիտելիքների ողջ պաշարը ու առաջնորդվում է դատարկախոսությամբ, օրենքի տառգոյություն ունի,որտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ եթե անգամ հաստիքացուցակը չի հաստատվում, ապա համաձայն ՏԻՄ նոր օրենքի՝ եթե երկու անգամ այս հարցը չի քվեարկվում ու հաստատվում, համայնքի ղեկավարը ինքնուրույն իրավունք ունի նշանակել տեղակալներին:Էնպես որ թող պարոն Մարուքյանը իրենց իսկ կողմից ընդունված օրենքները,որին ինքը հաճելի նեյտրալություն է դրսեւորել,ուսումնասիրի,նոր դուրս գա փողոցներում կամֆեյսբուքում պոպուլիստական գրառումներ անի»:

Ինչ վերաբերում է հարկատուների բեռն ավելացնելուն, Ասլանյանը հարց ուղղեց, թե Էդմոն Մարուքյանն ինչո՞վ է թեթեւացրել հարկատուների բեռը.

«Ես օրինակ համայնքի սեփական եկամուտները մոտ 20-30 տոկոսով ավելացրել եմ»,-հավելեց նա:

Ի դեպ, Մամիկոն Ասլանյանը նաեւ ընդգծեց, որ ըստ ՏԻՄ նոր օրենքի  քաղաքապետի առաջին տեղակալը համարվումէ նաեւ ավագանու անդամ.

«Էնպես որ Էդմոն Մարուքյանը թող կոսմոսից վերցրած օրենքներ չհնարի, առաջին տեղակալ ավագանու անդամ է, դա օրենքի պահանջ է»,-ասաց քաղաքապետը:

Մեր հարցին՝ ի՞նչ սկզբունքով են որոշվել մի շարք փողոցները, որտեղ վերանորոգման աշխատանքներ պետք է կատարվեն, Ասլանյանն ասաց.

«Ըստ առաջնահերթությունների, օրինակ՝ հիվանդանոց բարձրացող ճանապարհն ահավոր վիճակում էր, դեռ  աշունն էինք ներառել կառավարության օրակարգում, բայց քանի որ կառավարության  ղեկավարի փոփոխություն եղավ, այդ նիստում չքննարկվեց հարցը»,-հավելեց Ասլանյանը:

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: