Բախշյանն ու Սաֆարյանը ստվերեցի՞ն

Mar 10, 2017 Comments Off on Բախշյանն ու Սաֆարյանը ստվերեցի՞ն

hayeli.am-ն արդեն տեղեկացրել է, որ Երեւանի Կիեւյան փողոցում գտնվող ԱԴ-ի տարածքային գրասենյակից սկսվեց թիվ 2 ընտրատարածքում առաջադրված ԱԴ-ի թեկնածուների նախընտրական քարոզչությունը՝ թռուցիներ բաժանելու միջոցով։ Չնայած Անահիտ Բախշյանն ու Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում էին այլ ընտրատարածքներ, սակայն ավելի ակտիվ էին, քան այդ տարածքում առաջադրվածները։ Թե արդյոք Բախշյանն ու Սաֆարյանը ստվերեցի՞ն թիվ 2 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներին, այս մասին Hayeli.am-ը զրուցեց թիվ 2 այդ ընտրատարածքում առաջարված Արմեն Առաքելյանի հետ։

Մեր հարցին՝ ինչպե՞ս է իրեն զգում, որ իրենք կարծես թե հետին պլան են մղվում, մեր զրուցակիցն ասաց․

«Մեր ընտրատարածքում բոլորս էլ իրար նման հավասար մարդիկ ենք, ամեն մեկս մեր համայնքում ապրած, ուստի բնական է, որ այն ճանաչելիությունը չունենք, որը տիկին Բախշյանը, Հրանտ Բագրատյանը, Խաչատուր Քոբելյանը ունեն, որովհետեւ մենք պատգամավորներ չենք եղել»։

Առաքելյանի խոսքով՝ իրենց կուսակցությունում ներկայացված հայտնի գործիչները ոչ թե ստվերում են իրենց, այլ հակառակը՝ օգնում․

«Գերադասում ենք թիմային աշխատանք, անհատական ոչ բան չենք ներկայացնում, այլ միայն  կուսակցության դրույթները»,-ասաց նա։

Հետաքրքրվեցինք՝ վերջինս ո՞ր ոլորտներում է աշխատել, արդյոք ունի՞ ճանաչելիություն, Առաքելյանն ասաց, որ հիմնականում փակ ոլորտներում է աշխատանքային գործունեություն ծավալել․ նախ ռազմաարդյունաբերության ոլորտում, ապա՝ ավիացիոն արդյունաբերության արտադրական ոլորտում, իսկ սկսած 1990-ական թվականներից ակտիվ հասարակական գործունեությամբ է զբաղվել։

Ազատ դեմոկրատներ կուսակցության հիմնադիրներից է։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: