Կիմ Չեն Նամի որդու տեսագրությունը

Mar 08, 2017 Comments Off on Կիմ Չեն Նամի որդու տեսագրությունը

Ինչպես հայտնել է Channel NewsAsia հեռուստաալիքը, hամացանցում հայտնվել է 40-վայրկենանոց տեսագրություն, որտեղ երիտասարդն իրեն անվանում է Կիմ Հան Սոլ՝ Քուալա Լումպուրում մահացած Կիմ Չեն Նամի որդին,ajn  հայտնվել է այն ինտերնետ-հանրակցության էջում,  որը «պաշտպանում Է Կիմերի ընտանիքին»:

Lավ անգլերենով պատմում է, որ «ինքը Հյուսիսային Կորեայից է՝ Կիմերի ընտանքից»: Որպես ապացույց նա ցույց է տալիս անձնագիրը, սակայն փաստաթղթի մանրամասները փակ են սեւ քառակուսով: «Հայրս սպանվեց մի քանի օր առաջ: Ներկայում ես գտնվում եմ մորս եւ քրոջս հետ»,- հայտնել է նա:

Բացի դրանից, շնորհակալություն է հայտնվել մի շարք պետությունների, այդ թվում՝ Չինաստանին, Նիդեռլանդներին եւ ԱՄՆ-ին, զոհված Կիմ Չեն Նամի ընտանիքի անվտանգության ապահովման գործում ցույց տրված օգնության համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: