«Մենք՝ հայերս, տաղանդավոր ազգ ենք». Ազնավուր

Mar 08, 2017 Comments Off on «Մենք՝ հայերս, տաղանդավոր ազգ ենք». Ազնավուր

Շանսոնիե Շառլ Ազնավուրը չիլիական La Tercera պարբերականին տված հարցազրույցում ասել է,որ հայերը եղել և շնորհակալ են մնում այն երկրներին, որոնք իրենց ապաստան են տրամադրել 1915թ. Ցեղասպանությունից հետո:

«Երբ հայերը ստիպված են եղել լքել իրենց տները 1915թ. Ցեղասպանության ժամանակ, նրանց ապաստանել են աշխարհի ամենատարբեր երկրներ։Մենք հանգիստ, ջանասիրաբար աշխատում էինք և ինտեգրվում այդ հասարակությանը, քանի որ շատ տաղանդավոր ազգ ենք»,- ասել է 92-ամյա Ազնավուրը։

Հայերը, որոնք ներգաղթել էին աշխարհի տարբեր երկրներ 20-րդ դարի սկզբին, ձգտում էին հաջողության հասնել ու բարձունքների են հասել կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում,ասել է նա:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: