Պուտինը ներում է շնորհել ռուս-վրացական պատերազմի ժամանակ SMS գրած կնոջը

Mar 07, 2017 Comments Off on Պուտինը ներում է շնորհել ռուս-վրացական պատերազմի ժամանակ SMS գրած կնոջը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաներում է շնորհել Օքսանա Սևաստիդիին: Հրամանագիրը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում:

«Մարդասիրական սկզբունքներից ելնելով՝ կարգադրում եմ. Համաներել 1970թ. ծնված Սևաստիդա Օքսանա Վալերովնային, որը դատապարտվել է 2016թ. մարտի 3-ին Կրասնոդարի դատարանի կողմից, ազատելով նրան անազատության մեջ պատժի հետագա կրումից»,-ասվում է նախագահի հրամանում:

Ինչպես հայտնում է rferl.org-ը, կինն ազատ է արձակվելու Պուտինի՝ հրամանագիրը ստորագրելուց 5 օր հետո:

Աղբյուրը մանրամասնում է, որ Սևաստիդին 2016թ. մարտին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման:

Հայտնի է, որ Վրաստանում բնակվող ընկերոջն ուղարկած կարճ հաղորդագրությունում կինը պատմել էր, որ զինամթերքով լի ռուսական գնացքը շարժվում է դեպի Աբխազիա:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: