Դանակահարվածը պարզաբանում է. ոչ ԲՀԿ-ից եմ, ոչ էլ ՀՀԿ-ից

Mar 08, 2017 Comments Off on Դանակահարվածը պարզաբանում է. ոչ ԲՀԿ-ից եմ, ոչ էլ ՀՀԿ-ից

Մարտի 1-ին Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում տեղի ունեցած դանակահարությունը չնայած ի սկզբանե ներկայացվում էր ընտրությունների հետ կապված, սակյան տուժողը վստահեցնում է՝ ընտրությունների հետ այն ոչ մի կապ չունի։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց տուժող 23-ամյա Աբրահամ Ադամյանը։

«Ինչ եղել, չի եղել, քաղաքական ոչ մի հարց չկա էստեղ»,-ասաց նա։

Մեր հարցին, թե արդյոք ինքը ԲՀԿ անդա՞մ է, Աբրահամն ասաց, որ որեւէ ուժի անդամ չէ․

«Ոչ ԲՀԿ-ից եմ, ոչ էլ ՀՀԿ-ից»,-ասաց նա։

Ճշտող հարցին՝ վիճաբանությունն ինչ հարցերի շուրջ է եղել, մեր զրուցակիցն ասաց․

«Դե գյուղի տղա ենք, վիճվել ենք, անցել, գնացել է»։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե սպասվող ընտրություններում որեւէ ուժի կսատարի՞, Աբրահամ Ադամյանը բացասական պատասխան տվեց․

«Ընդհանրապես տենց բաներում չեմ եղել, չկամ ու չեմ էլ լինի»։

Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքից հետո սպառնալիքներ չի՞ ստացել, որ քաղաքական գործընթացներում ակտիվ չլինի, Աբրահամն ասաց․

«Չէ, ո՞վ պետք ա վախցնի, չկա տենց բան»։

Ընտրություններին մասնակցության վերաբերյալ էլ ասաց․

«Գալու ա  էդ օրը, էթամ, ընտրեմ ու ֆսյո»։

Հետաքրքրվեցինք՝ իրենց դանակահարած Արթուր Հայրապետյանի հետ հաշտվե՞լ է, վերջինս ասաց․

«Ե՞րբ եմ տեսել, որ հաշտվեմ»։

Աբրահամ Ադամյանի խոսքով՝ բողոք չի գրել դեպքի հետ կապված, իսկ այժմ կազդուրվում է։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: