Ովքե՞ր են ռեյտիգային ընտրակարգով պայքարում Արմավիրի մարզում

Mar 08, 2017 Comments Off on Ովքե՞ր են ռեյտիգային ընտրակարգով պայքարում Արմավիրի մարզում

Ներկայացնում ենք Արմավիրի մարզն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին․

Ազատ դեմոկրատներ

Սոնա ՄինասյանԱԴ անդամ, կուսակցության մամուլի խոսնակն է։

Դիանա Գասպարյան-ԱԴ անդամ, Վաղարշապատի թիվ 12  հիմնական դպրոցի ուսուցչուհի։

Հարություն ՀակոբյանԱԴ անդամ, չի աշխատում։

Հայկ Սարգսյան-ԱԴ անդամ,  Լուսանշան ՊՈԱԿ-ի ճարտագաետ

ՀԱԿՀԺԿ

Ստեփան Նավասարդյան-անկուսակցական, գյուղատնտես։

Ժաննա Հովհաննիսյան-ՀԱԿ, չի աշխատում։

Աշոտ Շավեշյան-ՀԺԿ, անհատ ձեռներեց։

Անահիտ Մանուկյան-ՀԱԿ, Արեգակ ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկ-ստոմատոլոգ։

Ելք

Դավիթ Խուդաթյան-ՔՊԿ,  Ֆինքա վարկային կազմակերպության Արմավիրի մասնաճյուղի վարկային մասնագետ։

Մարիամ Գրիգորյան-ՔՊԿ, Արմավիրի մարզի Ջրարբի համայնքի միջնակարգ դպրոցի մանկավարժ։

Արուսյակ Մանավազյան-ՔՊԿ, Դարեսկիզբ ՍՊԸ-ի հաշվապահ։

Շանթ Գրիգորյան-ԼՀԿ, չի աշխատում։

 

Հայաստանի կոմունիստական կուսակցություն

Ավագ Աշուղբաբյան-ՀԿԿ, ՀԿԿ Էջմիածնի շրջկոմի առաջին քարտուղար:

Թադեւոս Բոբոխյան-ՀԿԿ, Արմմոբիլ ՓԲԸ-ի անվտանգության աշխատակից:

Վարդիթեր Լաբոյան-ՀԱՄԿԿ,  Հայփոստ ՓԲԸ:

 

Հայկական վերածնունդ (նախկին ՕԵԿ)

Գառնիկ Ղազարյան-ՀՎԿ, անհատ ձեռներեց:

Էլմիրա Քալանթարյան-ՀՎԿ, «Գազ լենդ Գրուպ» ՍՊԸ-ի գլխավոր հաշավապահ։

Մարիամ Հակոբյան-ՀՎԿ, Էջմիածնի Հակոբյանի անվան պետական քոլեջի տնօրենի տեղակալ։

Մխիթար Ավագյան-ՀՎԿ, Տարոնիկ գյուղի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար։

 

Հայ հեղափոխական դաշնակցություն

Արծվիկ Մինասյան-ՀՅԴ, Բնապահպանության նախարար։ Էկոնոմիկայի նախկին նախարար, եղել է ԱԺ հինգերորդ գումարման ամենաակտիվ պատգամավորներից։ Լայն հանրությանը հայտնի է դարձել Կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարում, ՍԴ-ում հայցվոր կողմի ներկայացուցիչներից էր։

Գագիկ Գաբրիելյան-ՀՅԴ, Արմավիրի փոխմարզպետ։

Անդրանիկ Կարապետյան-անկուսակցական, Մոնոլիտ գործարան ԲԲԸ-ի գործադիր տնօրեն։

Արամայիս Մխիթարյան-ՀՅԴ, Այգեշատ համայնքի ղեկավար։

Արամ Խաչատրյան-ՀՅԴ, Արմավիրի բժշկական քոլեջ ՊՈԱԿ-ի տնօրեն։

Ավետիք Հարությունյան-ՀՅԴ, Բնապահպանության նախարարի խորհրդական։

ՕՐՕ

Լավրենտին Կիրակոսյան-համախմբում, ֆերմեր։

Վաչագան Հակոբյան-Ժառանգություն, ՀԱԷԿ ՓԲԸ-ի փականագործ։

Գագիկ Մարգարյան-ժառանգություն, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությւան Աիմավիրի ՄՄՄ մարզադպրոցի փոխտնօրեն։

Տարոն Ավետիսյան-համախմբում, Ալաշկերտ ԳՍԿ նախագահ։

 

Ծառուկյան դաշինք

Արայիկ Աղաբաբյան -ԲՀԿ, ԱԺ պատգամավոր։

Հրանտ Դավթյան-ԲՀԿ, ԱԺ պատգամավոր։

Հակոբ ՀակոբյանԲՀԿ, Մաքս Ֆրութ ՍՊԸ-ի նախագահ։

Ավետիս Բաբաջանյան-անկուսակցական, Էդարմանտ ՍՊԸ կայքի պատասխանատու։

 

Հայաստանի հանրապետական կուսակցություն

Հրաչիկ Աբգարյան-անկուսակցական, Վաղարշապատ մարզական ակումբի հիմնադիր:

Հրանտ Գրիգորյան-ՀՀԿ, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ։

Նահապետ Գեւորգյան(Նովո)-ՀՀԿ ԱԺ պատգմավոր, ՀՀԿ խորհրդի անդամ:

Առաքել Մովսիսյան (Շմայս)- ՀՀԿ, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ։

Ալեքսան Պետրոսյան (Մապի Ալիկ)-ՀՀԿ, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ:

Սեյրան Սարոյան-անկուսակցական, ԱԺ պատգամավոր։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: