100% համամիտ եմ Ռոբերտ Քոչարյանի հետ. Պետրոս Մակեյան

Mar 07, 2017 Comments Off on 100% համամիտ եմ Ռոբերտ Քոչարյանի հետ. Պետրոս Մակեյան

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ընդդիմադիր քաղաքական գործի, Մարտի 1-ի դեպքերի ժամանակ կալանավորված Պետրոս Մակեյանը կյանքւոմ առաջին անգամ համաձայնէ  Ռոբերտ Քոչարյանի  հյատրարության հետ, ավելին՝ անգամ պատրաստ է «ստորագրել նրա խոսքերի ներքո»։

Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Պետրոս Մակեյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը՝ սպասվող  խորհրդարանական ընտրությունների մասին։

Հիշեցնենք, որ Քոչարյանը հայտարարել է, որ նոր ԸՕ-ն իր ռեյտինգային քվեարկության համակարգով էլ ավելի է խթանելու  ընտրական գործընթացներին բնորոշ ամենավատ դրսեւորումները․

«Այս ընտրություններում գաղափարական պայքարը որեւէ նշանակություն չի ունենալու: Դա են փաստում նաեւ հրապարակված տարածքային ցուցակները: Ակնհայտ է, որ լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում: Ցավոք, դժվար չէ կռահել, թե ինչ պտուղներ կտա այս ամենը»,-ասել է նա։

«Միակ դեպքն է, որ լրիվ կիսում եմ իր մոտեցումը, բայց մի բան էլ ես ավելացնեմ, որ այդ ռեյտինգային ցուցակները դեիս-դենից հավաքած մարդիկ են, տեղական ֆեոադալները։ Մնացածը լրիվ ճիշտ է ասում։ Հիմա, երբ շփվում ես մարդկանց հետ միայն այն են քննարկում, թե ինչքան փող են բաժանելու․ գաղափարական, երկրի ապագայի անվտանգության վերաբերյալ ոչ մի խոսք։ 100% համամիտ եմ Ռոբերտ Քոչարյանի հետ, դրան կարելի է շատ բան ավելացնել»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Քոչարյանի այն դիտարկմանը, որ գաղափարական պայքարը բացառված է, Մակեյանն ասաց, որ մինչ 2000-ակաները որոշ չափով լինում էր գաղափարական ընտրություն․

«Իսկ հիմա գնալով վատանում է, ազգ-բարեկամ են ասում, բայց հիմա դա էլ է երկրորդական դարձել, առաջնայինը փողն է, ասում են քեզ ձայն կտամ, բայց պիտի փողը տաս։ Դրա համար գաղափարականի մասը ես կասեի 1999 թվականի հոկտեմբերի 27-ի հայտնի դեպքերից հետո դարձավ երկրորդական, ու հիմնավոին դուրս եկավ 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո»,-ասաց նա։

Դիտարկմանը, որ շատերն այն կարծիքին էին, որ Վարդան Օսկանյանի կուսակցության հետեւում Ռոբերտ Քոչարյանն է կանգնած, արդյոք այս քննադատություններով Քոչարյանն ուզո՞ւմ է իրենից հեռացնել հնարավոր կապի մասին խոսակցությունները, Մակեյանն ասաց․

«Այդ կապը տեսնողներից մեկն էլ ես էի, հիմա չգիտեմ՝ Օսկանյանը փող բաժանելու է, թե ոչ, բացի ԲՀԿ-ից ու ՀՀԿ-ից կամ Սերժ Սարգսյանը պիտի ինչ-որ տոկոսներ գրի կամ էլ ոչ մեկը չպետք է հինգ տոկոսի շեմը հաղթահարի, որովհետեւ ողջ ընտրազանգվածը սպասում է փողի ու դա արվում է իշխանության կողմից»։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: