Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում տեսնելու միակ տարբերակն է՝ քվեարկել ՀՀԿ-ի համար․ Է․ Շարմազանով

Mar 07, 2017 Comments Off on Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում տեսնելու միակ տարբերակն է՝ քվեարկել ՀՀԿ-ի համար․ Է․ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ողջունում է Gellup International Assosiation-ի հարցումները, ըստ որի ՀՀԿ-ն երկրորդն է։

Տեղեկացնենք, որ ըստ այդ հարցման՝ առաջատարն է «Ծառուկյան» դաշինքը՝26,4%, իսկ իշխող ՀՀԿ-ն երկրորդն է՝22,8%:

«Նախընտրական փուլի մեկնարկում 22,8%-ը դրական է իշխող ՀՀԿ-ի համար՝ հաշվի առնելով այն, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերը զբաղված են ՀՀԿ-ի քննադատությամբ»,-Hayeli.am-ի հետ զրւոյցում ասաց իշխող ուժի խոսնակը։

Շարմազանովը նաեւ հավելեց, որ այդ հարցման մեջ բացակայում են ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների մասին հարցումները․

« 22,8 տոկոսին գումարենք ռեյտինգային թեկնածուների տվյալներն ու  թիմի աշխատանքը, նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի բացարձակ ռեյտինգը, որը կրկին Gellup-ն է հրապարակել՝ 82,2%, այսինքն այդքան մարդ ուզում է վարչապետի պաշտոնում տեսնել Կարեն Կարապետյանին։ Իսկ Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում տեսնելու միակ տարբերակն է՝ քվեարկել ՀՀԿ-ի համար։ Հիմա 22,8%-ին գումարեք վարչապետի 82,2%-անոց վարկանիշն ու մեր ռեյտինգային թեկնածուների ճիշտ աշխատանքը, իսկ վերջում կստանաք ձեր սպասած պատասխանը»,-ասաց նա։

Մեր ճշտող հարցին՝ ՀՀԿ-ի համար մտահոգիչ չէ՞ Ծառուկյանի դաշինքի առաջատար լինելը, Շարմազանովն ասաց, որ արդեն պատասխանեց այդ հարցին։

Ստացվում է՝ ՀՀԿ-ն շեշտը  դնում է միայն վարչապետի՞ վարկանիշի վրա, Շարմազանովն ասաց․

«ՀՀԿ-ն շեշտը դնում է իր թիմի ճիշտ աշխատանքի  եւ քարոզարշավի վրա»։

Ըստ Շարմազանովի՝ նախնական 22,8%-ը դրական ցուցանիշ է, եւ հակադարձում է ՀՀԿ-ին քննադատներին, որ իրենց վարկանիշը «մինուս  անվերջություն» չէ։

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի քարոզարշավային երգին, որը կատարում է «Ռեինկարնացիա» խումբը, ինչի համար էլ խմբի երկրապուգները երեկվանից քննադատում են, Շարմազանովն ասաց, որ այդ առիթով խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանն արդեն խոսել է, ուստի ինք ավելացնելու ոչինչ չունի։ Մեր ճշտող հարցին՝ ինչպե՞ս է ընտրությունը կանգ առել այդ խմբի վրա եւ տեսահոլովի հայտնի դեմքերի, Շարմազանովն ասաց․

«Մարդն իր գործը կատարել է, կարող եմ ասել, որ հաջողված երգ եւ տեսահոլովակ է, խորհուրդ կտամ չքննարկել՝ ինչու է Ռոլանդը երգել, այլ ոչ թե Պողոսը, այլ երգի մեսիջները, իսկ իրենք դրական են ու անհրաժեշտ մեր հասարակությանը»։

Մեր դիտարկմանը, որ սոցցանցում քննարկվում է այն մեսիջը, որ տեսահոլովակի հերոսները բոլորը դրսում են կայացել, ուստի մեսիջը արտագաղթն է, Շարմազանովն ասաց․

«Առնվազն տգետ գնահատականներ են»։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: