Հակառակորդը ռազմական ակտիվության միջոցով նպատակ ունի քաղաքական բնույթի արդյունքների հասնելու

Mar 04, 2017 Comments Off on Հակառակորդը ռազմական ակտիվության միջոցով նպատակ ունի քաղաքական բնույթի արդյունքների հասնելու

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքն ադրբեջանական կողմին ուղղված նախազգուշացում էր պարունակում, որը վերաբերում էր հակառակորդի՝ լայնածավալ զինված գործողությունների՝ տոտալ պատերազմի դիմելու պարագայում հայկական «Իսկանդերների» միջոցով տրվելիք ռազմական պատասխանի պաշտոնական Բաքվի համար աղետալի հետևանքներին: Այդ սպառնալիքն, անշուշտ, ազդեցիկ կլիներ, եթե Ադրբեջանի նպատակը հենց լայնածավալ պատերազմ սանձազերծելը հանդիսանար, մինչդեռ անգամ ապրիլյան ռազմագործողությունն այդպիսին համարել չի կարելի: Այսինքն՝ հակառակորդը ռազմական սահմանափակ ակտիվության միջոցով նպատակ ունի քաղաքական բնույթի արդյունքների հասնել, և մենք պետք է համարժեք և արդյունավետ լուծումները հենց քաղաքականության ոլորտում գտնենք: Այդ կերպ կկարողանանք կանխել և նվազագույնի հասցնել նաև ադրբեջանական կողմի ռազմական ակտիվությունը: Իսկ հատկապես մեզ համար այս նախընտրական համարվող շրջանում ադրբեջանական զինուժի ակտիվացումը կանխատեսված է եղել և պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Բաքուն շահագրգռված է, որպեսզի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀ ԱԺ-ում առավելագույն տեղերը ստանան այն ուժերը, որոնք ներկայումս հանդիսանում են հողատվական «գաղափարախոսության» հիմնական ջահակիրները. ասվածն առավելապես վերաբերում է իշխող ՀՀԿ-ին և ընդդիմադիր ՀԱԿ-ին: Մեխանիզմը շատ պարզ է՝ որքան շատ զոհեր ու վիրավորներ ունենանք այս փուլում, այնքան ոմանց տեսանկյունից ավելի հիմնավոր կհնչի այդ ուժերի կողմից վարվող՝ խաղաղության հասնելու միակ ուղին նախանշող հողատվական քարոզը:

Արման Մելիքյանի գրառումը

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: