Մասիսի դանակահարության հետքերով․ երիտասարդները խնամիներ են

Mar 02, 2017 Comments Off on Մասիսի դանակահարության հետքերով․ երիտասարդները խնամիներ են

Ինչպես արդեն տեղեկացրել էինք երեկ Մասիսի Սայաթ Նովա համայնքում դանակահարության դեպք է եղել․ ըստ նախնական վարկածի տուժողը՝ Աբրահամ Ադամյանը «Ծառուկյան» դաշինքի աջակիցն է, իսկ դանակահարողը՝ Արթուր Հայրապետյանը՝ ՀՀԿ-ի շտաբի աշխատակից։
Մեզ հետ զրույցում Էրեբունի ԲԿ-ից տեղեկացրին, որ երիտասարդին երեկ վիրահատել են, այժմ վիճակը կայուն է, սակայն նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է։
Սայաթ Նովա համայնքի գյուղապետ Ռազմիկ Ալավերդյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ հիվանդանոցի ճանապարհին է՝ հաստատելով, որ տղայի վիճակը լավ է։
Մեր հարցին, թե նախկինում տղաներն ինչ հարաբերություններ են ունեցել, գյուղապետն ասաց, որ բարեկամներ են․
«Իրենք բարեկամներ են, խնամիներ են եղել»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է պատճառին, գյուղապետը խուսափեց խոսել՝ ասելով, որ հիվանդանոց է շտապում։
Ոստիկանությունից տեղեկացանք, որ կասկածյալ Ա․Հ․-ն ձերբակալված է։ Ըստ Ոստիկանության պատասխանի՝ կասկածյալն ասել է, որ դանակահարությունը կատարվել է միջանձնային հարաբերությունների հետեւանքով:
Ի դեպ, երեկ զրուցել էինք նաեւ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ, ով մեր հարցին, թե դեպք, ըստ լուրերի, կապ ունի ընտրությունների հետ, ասեց, որ տեղյակ չէ նման լուրերից, եւ թող իրավապահաները զբաղվեն բացահայտմամբ։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: