Կալանավորվել են ՊԲ զորամասերից մեկի թիկունքի գծով տեղակալն ու պարենային ծառայության պետը

Mar 01, 2017 Comments Off on Կալանավորվել են ՊԲ զորամասերից մեկի թիկունքի գծով տեղակալն ու պարենային ծառայության պետը

ՊԲ զորամասերից մեկի թիկունքի գծով տեղակալի եւ պարենային ծառայության պետին մեղադրանք է առաջադրվել․ վերջիններս կալանավորված են։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը․

«Քրեական գործն ավելի վաղ էր հարուցվել, պարզապես նոր ենք ստացել վերջնական փորձաքննություների եզրակացությունները, որովհետեւ նշանակվել էին ստուգումներ, գույքագրում էր կատարվել՝ պարզելու պատճառված վնասի չափը։ Եզրակացությունը նոր ենք ստացել, ըստ  այդմ էլ մեղադրանք ենք առաջադրել»,-ասաց Տռուզյանը։

Տեղեկացնենք, որ  զորամասի թիկունքի գծով տեղակալ Վ. Պետրոսյանին եւ  պարենային ծառայության պետ Է. Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետությանը նյութական վնաս պատճառելու մեղադրանքով։

Հետաքրքրվեցինք վնասների չափի մասին, Սոնա Տռուզյանն  ասաց, որ այս պահին դեռ չեն կարող նման տեղեկություն հրապարակել․

«Դեռ լրացուցիչ քննչական գործողություններ պետք է կատարվեն, երբ նախաքննությունը կավարտվի, ավելի կմասնավորեցնենք»,-ասաց նա։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: