Նախկին վարչապետից մինչեւ նախկին ու ներկա մարզպետներ․ ովքե՞ր են պայքարում թիվ 12 ընտրատարածքում

Mar 03, 2017 Comments Off on Նախկին վարչապետից մինչեւ նախկին ու ներկա մարզպետներ․ ովքե՞ր են պայքարում թիվ 12 ընտրատարածքում

Ներկայացնում ենք Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին․

Ազատ դեմոկրատներ

Քրիստինե Ավթանդիլյան– ԱԴ անդամ, չի աշխատում։

Արման Դավթյան-ԱԴ անդամ, Սիթի սերվիզ ՍՊԸ-ի գործադիր տնօրեն

 

ՀԱԿՀԺԿ դաշինք

Դավիթ Մաթեւոսյան-անկուսակցական, Քյու-Հաշ ՍՊԸ-ի տնօրեն, նախկին քաղբանտարկյալ, երկար տարիներ եղել է ՀԱԿ-ի համակիր, անգամ Սիսիանի ոստիկանապետ։ Եղել է նաեւ» «Այլընտրանք» դաշինքի անդամ։

Արտաշես Գալստյան-անկուսակցական, Վայքի բուժմիավորում ԲԿ-ի գլխավոր բժշկի տեղակալ։

Անի Գեւորգյան– ՀԱԿ անդամ, լրագրող, աշխատել է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթում։

Արշակ Մուսախանյան ՀԱԿ անդամ, ուսանող, ակտիվ է եղել տարբեր ակցիաների ժամանակ։

Ելք դաշինք

Սրբուհի Գրիգորյան– ԼՀԿ անդամ, Սիսիանի կանանց ռեսուրս կենտրոնի հիմնադիր, մասնակցել է նաեւ 2016 թվականի ՏԻՄ ընտրություններին՝ ԼՀ-ի Սիսիանի քաղաքապետի թեկնածուն էր։

Արշավիր Խալափյան ՔՊԿ անդամ, Փաստաբանների պալատի անդամ։

Արամ Սարգսյան-Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, Վազգեն Սարգսյանի եղբայրն է, (1999-2000 թվականներին եղել է ՀՀ վարչապետ, «Արարատցեմենտ» ՊՓԲԸ տնօրենն է եղել երկար տարիներ։ 2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ ԱԺ 3-րդ գումարման պատգամավոր «Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով։ 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր ՀԱԿ համամասնական ընտրացուցակով, սակայն հրաժարվել է մանդատից։ Ելք դաշինքի համամասնական ցուցակի երկրորդ համարն է։

 

Հայաստանի հանրապետական կուսակցություն

Աշոտ Արսենյան-Երրորդ եւ չորրորդ գումարումների խորհրդարանի  պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ։  Եղել է «Ջերմուկ» հանքային ջրի գործարանի տնօրեն, ապա՝ Ջերմուկի քաղաքապետ, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության վարչության անդամ է։

Մխիթար Զաքարյան– ՀՀԿ անդամ, Մեղրիի քաղաքապետ, եղել է Ագարակի քաղաքապետը։

Վահե Հակոբյան– ՀՀԿ անդամ, Սյունիքի մարզպետ, Սյունիքի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար։ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալն է եղել․ նախկին ԱԱԾ-ական է։

 

Հայաստանի կոմունիստական կուսակցություն

Անահիտ Բոյաջյան– Երեւանի թիվ 17 դպրոցի ուսուցչուհի։

Էդիկ Հակոբյան-ՀԿԿ Կապանի շրջկոմի առաջին քարտուղար

 

Հայկական վերածնունդ կուսակցություն (նախկին ՕԵԿ)

Միքայել Գրիգորյան-ՀՎԿ  անդամ, Արենի Վայն ՍՊԸ-ի տնօրեն

Հովիկ Իսաջանյան-ՀՎԿ անդամ,  Սիսիանի Արամ Խաչատրյանի անվան գեղարվեստական դպրոցի տնօրեն։

 

Հայ հեղափոխական դաշնակցություն

Արտակ Սարգսյան– ՀՅԴ անդամ, սոցիալական պաշտպանվածության վարչարարության 2-րդ ծրագրի համակարգող։

Գագիկ Գեւորգյան ՀՅԳ Գերագույն մարմնի անդամ։

Սասուն Մանուկյան– Խուստուփ թիվի ՍՊԸ-ի տնօրեն։

 

Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինք

Արթուր Դավթյան– Համախմբման անդամ, Պետարդ ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն։

Վարդան Հարությունյան-համախմբման Կապանի կառույցի ղեկավար։

Ռադիկ Հովհաննիսյան– ժառանգության անդամ, անհատ ձեռներեց։

 

«Ծառուկյան» դաշինք

Աղասի Հակոբջանյան– ԲՀԿ անդամ, Հակոբջանյան եւ Գալստյան ՀԷԿ-ի խորհրդի անդամ։

Մերուժան Սիմոնյան– ԲՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր։

Սերգեյ Բագրատյան-ԲՀԿ անդամ, Վայոց ձորի նախկին մարզպետ։

Դավիթ Հարությունյան– ԲՀԿ անդամ, Եղեգնաձոր համայնքի ղեկավար։

 

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: