«Ես դադարեցնում եմ հացադուլը, նույնը խնդրում եմ քեզ». Արայիկ Խանդոյանի կոչը՝ «հաց բերողին»

Feb 28, 2017 Comments Off on «Ես դադարեցնում եմ հացադուլը, նույնը խնդրում եմ քեզ». Արայիկ Խանդոյանի կոչը՝ «հաց բերողին»

Ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանը կոչով դիմել է Արթուր Սարգսյանին՝ «հաց բերող»։ Տեքսը հրապարակվել է Հելսինկյան ասոցիացիայի ֆեյսբուքյան էջում։

«Սիրելի եղբայրներ՛, Արթուր ջան՛, ես դադարեցնում եմ հացադուլը և նույնը խնդրում եմ նաև քեզ: Մենք պարտավոր ենք ուժեղ լինել մտքով ու ոգով, առողջ մարմնով: Ավարտին հասցնելու գործ ունենք: Մեր Ծուռ պատվելի եղբայր ջա՛ն, մենք գործն ավարտին կարող ենք հասցնել մեր լինելով, այլապես չցանկանալով թև կտանք ազգադավ ռեժիմին:
Ուստի խնդրում եմ դադարեցնել հացադուլը և բոլոր ուժերն ուղղել մեր Հայրենիքի փրկության սրբազան գործին: Հարգանքներով քո եղբայր Արայիկ Խանդոյան»,- ասված է տեքստում։

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: