Արտակարգ դեպք Գորիսում. ոստիկանները բաժնում ծեծի են ենթարկել Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդո՞ւն` իրենց գործընկերուհուն նամակ գրելու համար

Feb 28, 2017 Comments Off on Արտակարգ դեպք Գորիսում. ոստիկանները բաժնում ծեծի են ենթարկել Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդո՞ւն` իրենց գործընկերուհուն նամակ գրելու համար

ArmLur.am-ի տեղեկություններով` երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Մեր աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնում ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին` Էդգար Խաչատրյանը:

Վերջինս ծեծից հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն և դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ: Ըստ նույն տեղեկությունների` ոստիկանների ցասման պատճառը եղել է Էդգար Խաչատրյանի` ոստիկանության լեյտենանտին անձնական բնույթի նամակներ գրելը: Կին լեյտենանտը, ըստ երևույթին, դիմել է գործընկերներին և խնդրել սաստել իրեն անհանգստացնող երիտասարդին: Արդյունքում երիտասարդը հայտնվել է հիվանդանոցում:

Լուրի իսկությունը ArmLur.am-ը փորձեց պարզել ոստիկանության հասարակայնոււթյան և լրատվության հետ կապերի բաժնից: Ի պատասխան մեր հարցի` վարչությունից տեղեկացրին. «Ձեր ասած բովանդակությամբ հաղորդում ունենք, բայց այլ անձի կողմից, ձեր ասած անուն ազգանունը չէ, ահազանգը կա, ոստիկանության ներքին անվտանգության վարչությոuնում ստուգումներ են անցկացվում»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: