««Հանցագործ միգրանտները» հեռանում են ԱՄՆ-ից»

Feb 28, 2017 Comments Off on ««Հանցագործ միգրանտները» հեռանում են ԱՄՆ-ից»

Breitbart ցանցային հրատարակությանը տված հարցազրույցում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի տարածքում հանցագործություններ կատարած եկվորներն արդեն սկսել են հեռանալ երկրից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:Ինչպես ասել է՝ Մեքսիկայի հետ սահմանին պարիսպ կկառուցվի. «Այդ գործընթացն ընթանում Է գրաֆիկի գերազանցմամբ»:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցները հայտնել էին, որ մի քանի քաղաքներում իրավապահ մարմիններն սկսել են շուրջկալներ իրականացնել այն շրջաններում, որտեղ անօրինական միգրանտներ են ապրում:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: