Սամվել Բաբայանը կարող է լինել որեւէ քաղաքական ուժի համակիր․ Էլինար Վարդանյան

Feb 28, 2017 Comments Off on Սամվել Բաբայանը կարող է լինել որեւէ քաղաքական ուժի համակիր․ Էլինար Վարդանյան

Hayeli.am-ի զրուցակիցն է «Համախմբում» կուսակցության անդամ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը․

Տիկին Վարդանյան, որքանո՞վ եք ուսումանսիրել Վարդան Օսկանյանի որդու գործը։

-Մանրամասներին ծանոթ եմ այնքանով, որքանով հրապարակվել է այդ մասին։ Որպես իրավաբան կարող եմ ասել, որ նման հիմքերով քրեական գործ հարուցելը պարզապես թյուրիմացություն էր․ զավեշտի է  նման։

-Քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք։

-Պետք է կրկնեմ իր փաստաբանի ելույթը, որ դա պարզապես թյուրիմացություն էր, եւ նման թյուրիմացության հիման վրա քրեական գործ հարուցելը տարբեր հետեւությունների տեղիք է տալիս։

-Տիկին Վարդանյան, մամուլում վերջին շրջանում տեղեկություներ են հայտնվում այն մասին, որ դաշինքում Վարդան Օսկանյանի ազդեցությունը թուլացել է,  եւ  վերջինս հակասություններ ունի Սամվել Բաբայանի հետ։ Ի՞նչ ազդեցություն ունի ձեր դաշինքում Սամվել Բաբայանը։

-Դրանք ասեկոսեներ են, որ տարածվում են տարբեր լրատվամիջոցներով,  ինքս էլ կասկած ունեմ, որ  ուղղորդված արշավ է  դաշինքի դեմ։ Վստահեցնում եմ ձեզ, որ դրանք պարզապես բանսարկություններ են, իրականությնաը չեն համապատասխանում։

-Այսինքն Սամվել Բաբայանն ազդեցություն չունի՞ ձեր դաշինքում։

-Սամվել Բաբայանն իր հարցազրույցի ընթացքում ասել է, որ որպես քաղաքացի կարող  է համակիր լինել որեւէ քաղաքական ուժի, այն պարզապես իր իրավուքն է։

Միայն համակի՞րն է, չի՞ կարող ազդեցություն ունենալ։

-Հարցին պատասխանեցի․Սամվել Բաբայանը, որպես ՀՀ քաղաքացի, կարող  լինել որեւէ քաղաքական ուժի համակիր։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: