Ովքե՞ր են ռեյտինգային ընտրակարգով պայքարելու Կոտայքի մարզում

Feb 25, 2017 Comments Off on Ովքե՞ր են ռեյտինգային ընտրակարգով պայքարելու Կոտայքի մարզում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ չի հրապարակել ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների ցանկը։ Ներկայացնում ենք Կոտայքի մարզը ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներին, որոնք կարողացել ենք պարզել։

Ելք դաշինք

Սասուն Միքայելյան-Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ, Արցախյան պատերազմի մասնակից, «Սասուն» ջոկատի հրամանատար։ Երկու գումարումների խորհրդարանի պատգամավոր։ 2008 թ. մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովի համաձայնությամբ ներգրավվել էր որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով եւ կալանավորվել։ Դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ 2011 թ. համաներմամբ ազատ է արձակվել։

Ռոմանոս Պետրոսյան-Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ։

Նորիկ Եղիազարյան– հանրապետություն  կուսակցության անդամ։

 

Ազատ Դեմոկրատներ

Սամվել Բաբայան-Ազատություն կուսակցության անդամ։

Մարինե Բաղդասարյան-Ազատ դեմոկրատներ կուսակցության անդամ, չի աշխատում։

Աշոտ Եզիազարյան-Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, տնտեսագիտության դոցենտ։

Հասմիկ Մարտիրոսյան-ազատ դեմոկրատներ։

 

Հայ հեղափոխական դաշնակցություն

Մուշեղ Մանասյան-ՀՅԴ անդամ, Կոտայքի մարզպետի տեղակալն է եղել։

Արտաշ Հունանյան։

Հայկ Սարգսյան– տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր։

 

ՕսկանյանՐաֆֆիՕհանյան դաշինք

Հրայր Ասլանյան –Համախմբում կուսակցության անդամ։

Սեդա Բայրամյան –Համախմբում կուսակցության անդամ։

Բաբկեն Մարգարյան – Համախմբում կուսակցության անդամ, Ազատամարտիկների  դաշինքի վարչության անդամ։

 

Հայաստանի հանրապետական կուսակցություն

Արամ Հարությունյան– ՀՀԿ անդամ, Բնապահպանության նախկին նախարար։ Երկու գումարումների խորհրդարանի պատգամավոր է։

Սամվել Սանամյան– Մաքսային եւ հարկային ծառայության նախկին աշխատակից, գեներալ։

Համլետ Հայրապետյան-Կոտայքի փոխմարզպետ։

ՀԱԿ-ՀԺԿ դաշինք

Արամ Բարսեղամյան – ՀԱԿ անդամ, աշխատում է «Լեռնաբեկոր» ՍՊԸ-ում։

Գրիգոր Ոսկերչյան– ՀԱԿ անդամ, չի աշխատում։

Մնացական Բեյբության-ՀԱԿ անդամ

Ռոլանդ Ավետիսյան–ՀԺԿ անդամ, աշխատում է Հայ-ռուսական համալսարանում, դոցենտ։

Հայկական վերածնունդ կուսակցություն

Արթուր Միսակյան-ՀՎԿ  կառավարման խորհրդի նախագահ։

Հայկ Աբգարյան

Վահե Ամիրխանյան

Մանուշակ Բարսեղյան

Տիգրան Գալստյան։

 

Ինչ վերաբերում է Կոտայքի մարզպետ, Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանին, ապա վերջինիս մասին մամուլում գրվում էր, որ լինելու է  ՀՀԿ-ի ցուցակում, սակայն նա ՀՀԿ ցուցակում ընդգրկված չէ։ Ծառուկյանը դաշինքը հրապարակել է իր ցուցակի միայն առաջին տասնյակը, իսկ մյուսների անունները խնամքով թաքցնում են անգամ կուսակիցներին։ Իսկ այսօր մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Ծառուկյանը ՀՀԿ-ի օգտին է աշխատում։

ՀԳ․ Ինչ վերաբերում է Հայաստանի կոմունսիտական կուսակցությանը, ապա վերջիններիս գրասենյակից խորհուրդ տվեցին սպասել մինչեւ ԿԸՀ-ն կհրապարակի ցանկը։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: