«Սովրանոյի» Արման Սահակյանն աշխատողներին ստիպում է իր օգտին քվեարկել

Feb 24, 2017 1 Comment

«Սովրանո ընկերության եւ Կրպակ սուպերմակետների ցանցի սեփանականատեր, ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը նախնընտրական ակտիվ  փուլն արդեն սկսել է իր ընկերությունների աշխատակիցների շրջանում։

Հիշեցնենք, որ Արման Սահակյանը Շիրակի մարզում ներկայացված է ՀՀԿ ցուցակով․ նա պայքարելու է ռեյտինգային ընտրակարգով։

Hayeli.am-ին հայտնի դարձավ, որ Սովրանո ընկերությունում եւ Կրպակ սուպերմարկետների ցանցի աշխատակիցներին ստիպում են իրենց անձնագրային  ու սոցքարտերի տվյալները տրամադրեն, որպեսզի վերջիններս ընտրություններին մասնակցեն՝ լրացուցիչ ցուցակներով՝ քվեարկելով Գյումրիի ընտրատեղամասերում։

Հիշեցնենք, որ ԸՕ-ն նման հնարավորություն տալիս է, երբ քաղաքացին հաշվառված է մեկ քաղաքում, սակայն փաստացի բնակվում է ուրիշ բնակավայրում, ապա կարող է փոխել իր ընտրատեղամասը։ Ստացվում է՝ Սահակյանը փորձում է շիրակցիների արհեստական ցուցակ ստեղծել իր աշխատողների շնորհիվ, որպեսզի վերջիններս պարտադիր, բայց ոչ պարտադրված կերպով քվեարկեն իր օգտին։ Չի բացառվում, որ տվյալները տրամադրելուց հրաժարվողներին աշխատանքից հեռացնեն։

Հիշեցնենք, որ Սովրանո ընկերությունը շուկայում հայտնի է որպես Nemiroff, «Պյատ Օզյոր» օղիների, Sorini,  Balconi եւ այլ ընկերությունների հրուշակեղենի, Dilmah թեյի  եւ Illy սուրճի ներմուծմամբ։

Հարցի վերաբերյալ փորձեցինք Արման Սահակյանի մեկնաբանություն ստանալ, սակայն  վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց

Մեկ անդրադարձ “«Սովրանոյի» Արման Սահակյանն աշխատողներին ստիպում է իր օգտին քվեարկել” հրապարակմանը

  1. Սամվել Ալեքսանյանը ստիպում է․ ահազանգում են լեռնագոգցիները says:

    […] Նույն մեթոդով է աշխատում նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Սովրանո» ընկերության սեփականատեր Արման Սահակյանը, նրա աշխատակիցների ահազանգի մասին արդեն գրել ենք՝ hayeli.am-ում: […]