Դատարանը մերժել է Միայնակ գայլին

Feb 24, 2017 Comments Off on Դատարանը մերժել է Միայնակ գայլին

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Սասնա ծուռ Արայիկ Խանդոյանի բողոքը՝ տեսակցությունների արգելքը վերացնլու հետ կապված։

Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Մեր հարցին, թե դատարանն ինչ հիմնավորմամբ է մերժել պաշտպանյալ բողոքը, Պապիկյանն ասաց, որ որոշումը դեռ չեն ստացել․

«Դժվարանում եմ ասել, թե դատարանն ինչով է պատճառաբանել, ուղղակի կարող եմ ասել, որ հեծանիվ չեն հայտնագործելու, հայտնաբերելու բան չկա այնտեղ»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Խանդոյանի բոլոր տեսակցությունների վրա արգելանք է դրված դատարանի կողմից՝ բացառությամբ իր պաշտպանի։

Հետաքրքրվեցինք՝ արդյոք Խանդոյանը շարունակո՞ւմ է իր հացադուլը, պաշտպանը դրական պատասխան տվեց։

Հիշեցնենք, որ Խանդոյանը ի աջակցություն Հաց բերող հացադուլ էր հայտարարել։

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: