«ՌԴ-ից հետաքրքիր բաներ չեմ սպասում»․սպասվում է Լավրով-Նալբանդյան հանդիպումը

Feb 24, 2017 Comments Off on «ՌԴ-ից հետաքրքիր բաներ չեմ սպասում»․սպասվում է Լավրով-Նալբանդյան հանդիպումը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Պաշտոնական այցով Մոսկվայում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, այնըտեղ սպասվում է Նալբանդյան-Լավրով հանդիպում։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ  Լավրովի ու Նալբանդյանի միջեւ բանակցություններում հետաքրքիր բան է նախատեսված։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը չի շտապում ասել, թե ինչ կարող է լինել վերջիններիս բանակցություններում։ Մեր հարցին՝ հնարավո՞ր է կրկին վերադարձ լինի Լավրովյան փաստաթղթին, Գրիգորյանն ասաց․

«Ես գուշակել չեմ կարող, եւ հետո ՌԴ-ից հետաքրքիր բաներ չեմ սպասում, ՌԴ-ն ունի շահերը, եւ ես համոզված չեմ, որ այն համընկնում է մեր շահերի հետ»,-ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ դրական ոչինչ չի սպասում ՌԴ-ից։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, թե երբ կարող է գործի դրվել իսկանդերը, ինչը, ըստ քաղաքագետի, հստակ մեսիջ է Ադրբեջանին․

«Այո, եթե ստիպեն, ՀՀ-ն կպաշտպանի իր ժողովրդին ու կօգտագործի իսկանդերը, ու Ադրբեջանում պետք է այդ մասին իմանան»,-ասաց նա։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: