Լավ ծառայություններ է մատուցել ՀՀԿ-ին եւ անձամբ Սերժ Սագսյանին. Անահիտ Բախշյան

Feb 22, 2017 Comments Off on Լավ ծառայություններ է մատուցել ՀՀԿ-ին եւ անձամբ Սերժ Սագսյանին. Անահիտ Բախշյան

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի եւ 9000 քաղաքացու ստորագրությամբ առաջարկը Երեւանի Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով վերանվանակոչելու հարցով, դեռ օրակարգ չի ներառվել։

Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը․

«Չի ներառվել, բայց ամեն ինչ անելու եմ, որ մարտի 17-ին ներառվի, ըստ օրենքի նախագիծը չորս ամսվա ընթացքում կարող է ներառվել օրակարգ, բայց չորս ամիս հետո ավարտվում է ավագանու գործունեությունը եւ հարցը կփակվի։ Բայց ամեն ինչ անելու եմ, որ ուզենան դա անեն, որովհետեւ այն հասարակական լուրջ պահանջ է, մոտ 9000 ստորագրություն է հավաքվել եւ ուղարկվել քաղաքապետին, ինքը չի կարող անտեսել»,-ասաց Բախշյանը։

Հարցին՝ ըստ իրեն ո՞րն է պատճառը, որ իր աշխատանքով չփայլած քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ տեղն է զբաղեցնում, Բախշյանն ասաց․

«Ընդամենը լավ ծառայություններ է մատուցել ՀՀԿ-ին եւ անձամբ Սերժ Սագսյանին, որը գնահատվում է այդ կերպ։ Գնահատվել է այն, թե ով ինչպես է ծառայել կուսակցությանը»։

Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում ավագանու նիստի ժամանակ միջադեպ էր գրանցվել Բախշյանի եւ Մարգարյանի միջեւ, եւ Տարոն Մարգարյանը վիրավորել էր Անահիտ Բախշյանին՝ ասելով․ «ձեր ձենին կարոտ չենք, հերիք եղավ զոհվածների ընտանիքների վրա ձեր PR-ն անեք»։ Ըստ Անահի Բախշյանի՝ ավագանու անդամների հետ նման տոնով խոսող քաղաքապետին ցուցակում երկրորդ տեղ հատկացնելը ՀՀԿԿ-ն մի մեսիջ է հաղորդում․

«Կնգահատվեն նրանք, ովքեր կծառայեն մեզ, եւ կարեւոր չէ, թե էդ մարդը հասարակության մոտ ինչ գնահատական ունի, ինչպես է գնահատվում»,-ասաց Բախշյանը։

Ավագանու ընդդիմադիր անդամի կարծիքով՝ տարօրինակ է, որ գոնե իրենց PR-ի համար նախագծին հավանություն չեն տալիս․

«Ինչքան են ռուսական կողմի դժգոհությունից վախենում, որ իրենց PR-ի համար էլ քայլ չեն անում․ մտահոգությունը մեկն է՝ ինչպես Լենինգրադյան անվանենք Ազգալդյանի անունով, որ հանկարծ ռուսական կողմը չնեղանա»,-մանրամասնեց Անահիտ Բախշյանը։

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: