Խարիզմայի ողջ համակարգից՝ ընդամենը մինուս 2․ՀԱԿ անդամը՝ Բագրատյանի եւ Փաշինյանի մասին

Feb 23, 2017 Comments Off on Խարիզմայի ողջ համակարգից՝ ընդամենը մինուս 2․ՀԱԿ անդամը՝ Բագրատյանի եւ Փաշինյանի մասին

Hayeli.am-ի զրուցակիցն է ՀԱԿ անդամ, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի համամասնական ցուցակի ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը․

-Տիկին Թադեւոսյան, ինչպե՞ս եք գնահատում ձեր մրցակիցների ցուցակների առաջին տասնյակը։

-Անկեղծ եմ ասում ոչ մի ուշադրություն չեմ դարձրել ոչ մի կուսակցության ցուցակի վրա, եթե որոշակի դրական վերաբերմունք ունեմ այս կամ այն թեկնածուի հանդեպ, փորձել եմ հետաքրքրվել, ով ցուցակի որ տեղում է գտնվում, օրինակ ինձ հետաքրքիր է իմ գործընկեր Վարդան Բոստանջյանը, հետաքրքրվել եմ, մի առիթով ասել եմ՝ Էլինար Վարդանյանին հավանում եմ շատ, գրագետ քաղաքական գործիչ է, գիտեմ, որ նա էլ չորրորդ տեղում է։ Հետաքրքրություններ չունեմ ցուցակների հանդեպ, որովհետեւ այն քաղաքական ուժը, որը ունի որոշակի նպատակներ եւ ուզում է ժողովրդին հասցնել իր խոսքը, ավելի լավ կլինի, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր թիմը ներկայացնել հանրությանը եւ գնահատելու այդ խոսակցությունները, կարծում եմ՝ ԱԺ-ում ներկայանալու հավակնություն ունեցող անձինք չպետք է այդ ոլորտում գտնվեն։ Պետք է ավելի վեհ եւ նպատակասլաց մոտենալ այդ նախընտրած իղձերի իրականացման եւ չի կարելի նստել ու գնահատականներ տալ։

-Իսկ նայելով ընտրացուցակները որտե՞ղ եք ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի համար մրցակիցներ տեսնում, որոնք կարող են ձեր ընտրազանգվածն այսպես ասած գրավել։

-Օրինակ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի վերլուծությունը, որ ՀՀԿ-ն 60% կհավաքի, խորհրդարան կմտնեն ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն, որովհետեւ նրանք կառույցներ ունեն հանրապետության բոլոր տարածքներում, իսկ մնացած կուսակցությունների մուտքը կարծես թե դրվում է կասկածի տակ։ Ստացվում է, որ 3 կուսակցությունների անուն է հնչեցվում, որոնք մեր երկրի վերջին 15-20 տարիների զարգացումներում լուրջ ազդեցություն են ունեցել, նրանց գործունեությունը բավականին անարդյունավետ  է եղել, եւ հասարակությունը նորից նրանց է նախապատվություն տալիս։ Դա կնշանակի որ իրականում մեր հասարակությունն անտեղի է դժգոհում, եթե այդ գնահատականները ճիշտ են, ապա ամեն ինչ շատ լավ է։ Իսկ եթե հիշյալ քաղաքագետը փորձում է այդ ձեւով ուղղորդել ընտրողին կամ հոգեբանական ազդեցություն թողնել ընտրողի վրա, դա արդեն բարոյական չէ։ Ես կարծում եմ, որ այս դաշտում ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը մրցակիցներ չպետք է փնտրի։ Մեր դաշինքի խնդիրը պետք է լինի ժողովրդին իր խոսքը հստակ տեղ հասցնելը եւ ժողովրդի հետ լինի անկեղծ ու ազնիվ, իր սխալների հիման վրա հիմնավոր եզրակացություններ անելով ժողովրդին կարողանա բացատրել ՀՀ-ի ապագայի համար կատարվելիք հիմնական քայլերը։ Երբ մենք շտաբերում քննարկումներ ենք իրականացնում, երբեք չենք անդրադառնում ոչ մի քաղաքական ուժի։

-Տիկին Թադեւոսյան, ՀԱԿ-ի երկու խարիզմատիկ դեմքերը՝ Հրանտ Բագրատյանն ու Նիկոլ Փաշինյանը, որոնք 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ի ցուցակում էին, այսօր այլ դաշինքներում են, իրենց բացը կերեւա՞։

Մենք խարիզմայի պակաս չունենք, խարիզմայի մի ողջ համակարգից՝ ընդամենը մինուս 2, ուրիշ ոչինչ։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: