Եթե վերջինս ասում է՝ հիմա Երեւանը կվերցնեմ, մյուս տարի՝ Զանգեզուրը, ի՞նչ փոխզիջման մասին է խոսքը. Ս. Մարգարյան

Feb 22, 2017 Comments Off on Եթե վերջինս ասում է՝ հիմա Երեւանը կվերցնեմ, մյուս տարի՝ Զանգեզուրը, ի՞նչ փոխզիջման մասին է խոսքը. Ս. Մարգարյան

Hayeli.am-ի զրուցակիցն է «Համախմբում» կուսակցության եւ «ՕՐՕ» դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանը․

-Պարոն Մարգարյան, ե՞րբ է հրապարակվելու դաշինքի ծրագիրը։

-Կարծում եմ՝ շուտով, ծրագիրն ըստ էության պատրաստ է, հրապարակելն արդեն կապված է նախընտրական կանոնների հետ, որովհետեւ այն արդեն քարոզարշավի տրամաբանության մեջ է։

-Ձեր ծրագրի արտաքին քաղաքականության եւ մասնավորապես ԼՂ կոնֆլիկտի հարցն առավել հետաքրքրական է, քանի որ դաշինքում երկու նախկին արտգործնախարար եւ մեկ նախկին պաշտպանության նախարար կա, ԼՂ հարցի շուրջ քննարկումներն ինչպե՞ս են ընթանում։

-ԼՂ հարցը մենք քննարկում ենք որպես շատ ավելի լուրջ հարց, գտնում ենք, որ ՀՀ-ն պետք է զարգացնել, որ ԼՂ հարցը  լուծվի առավել շահեկան եղանակով։ Մենք չենք համարում, որ ԼՂ հարցի չլուծված լինելը խոչընդոտ է ՀՀ-ի զարգացման համար, այն ամբողջական խոչընդոտ չէ։

Երբ Սեյրան Օհանյանը նախարար էր, ոչ մի թիզ հող թշնամուն թեզի կողմանիցներից էր, այժմ է՞լ է այդպես։

-Եթե խոսքը գնում է ինչ-որ բաներ զիջելու մասին մի թիզ կլինի թե քանի թիզ, ո՛չ Սեյրան Օհանյանը, ոչ էլ դաշինքի մեջ մտնող որեւէ կուսակցություն դրան կողմ չէ։ Իսկ եթե  խոսքը գնում է որոշակի փոխզիջումների մասին, պետք է հասկանալ փոխզիջումներն ինչպիսին են, ինչ է պատրաստ զիջել հակառակ կողմը, եթե վերջինս  ասում է՝ հիմա Երեւանը կվերցնեմ, մյուս տարի՝ Զանգեզուրը, ի՞նչ փոխզիջման մասին է խոսքը։ Փոխզիջումների համար էլ որեւէ երաշխիք չկա, որ կորուստները չեն լինի անդառնալի։

-Պարոն Մարգարյան, Վարդան Օսկանյանի որդու հետ կապված դեպքում քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք։

-Բավականին մանրամասն ծանոթացել եմ դեպքին, այնտեղ չկար այնպիսի մի արարք, որից  բխեր ձերբակալություն, քրեական գործի հարուցում, հետեւաբար եզրակացությունները թողնում եմ ընթերցողներին։

-Վերջին օրերին մամուլում տեղեկություններ կային,  որ վարդան Օսկանյանը դուրս է գալու կուսակցությունից եւ առհասարակ քաղաքականությունից, ի՞նչ հիմք ունեն նման խոսակցությունները։

– Ես չգիտեմ ով ինչ է խոսում, ես նման խոսակցություն չեմ լսել ու նման հիմք չեմ տեսել, ինչո՞ւ պիտի կուսակցության ղեկավարը դուրս գա կուսակցությունից։

-Այսինքն դաշինքում լիդերների մակարդակով ոչ մի հակասություն չկա՞։

-Բացարձակ։

-Պարոն Մարգարյան, բացառո՞ւմ եք, որ ընտրությունների արդյունքներից հետո դաշինք կազմեք օրինակ «Ծառուկյան» դաշինքի հետ։

-Ընտրությունների արդյունքը դեռ թող լինի, բնականաբար շատ հավանական է կոալիցիոն կառավարությունների ձեւավորումը, այն ժամանակ կխոսենք այդ մասին։

Իսկ Գագիկ Ծառուկյանը ձեզ կընդունի՞։

-Ժամանկը գա խոսենք, ի՞նչ է նշանակում կըդունի կամ չի ընդունի իրավիճակը պետք  է նայենք, ինչպիսին է, եւ նոր ենթադրություներ անենք․ հիմա գուշակություններով չեմ զբաղվում։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: