Համանախագահները ԼՂ հանրաքվեն կհամեմատեն Ադրբեջանի համապետական ընտրությունների հետ

Feb 22, 2017 Comments Off on Համանախագահները ԼՂ հանրաքվեն կհամեմատեն Ադրբեջանի համապետական ընտրությունների հետ

Hayeli.am-ի զրուցակիցն է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը․

Պարոն Բեքարյան, երեկ ԼՂՀ-ում կայացած հանրաքվեի ժամանակ 87,6 տոկոսը այո է ասել սահմանադրական փոփոխոյւթյունների հանրաքվեին, փոփոխություններին, առհասարակ ինչպե՞ս եք գնահատում անցկացված հանրաքեն, եւ ի՞նչ ազդեցություն այն կարող  է ունենալ։

-Շատ նորմալ, կարծում եմ՝ այն ներքին բարեփոխումների, սեփական կյանքը առավել հստակ կազմակերպելու գործընթաց է, ե՛ւ պրոցեսը, ե՛ւ  հանրաքվեի ընթացքը նորմալ եմ գնահատում, ինչպես նաեւ անկախ միջազգային դիտորդների առկայությունը։

Ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ միջազգային ասպարեզում՝ հաշվի առնելով այն, որ մինչ գործընթացը Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ չեն ընդունելու արդյունքները։

-Չեն ընդունելու արդյունքները եւ որեւէ կերպ չեն խոչընդոտելու արդյունքներին, սրանք տարբեր բաներ են, համանախագահների հայտարարության մեջ հստակ գրված է, որ հասկանում են՝ դե ֆակտո իշխանությունները կյանքի կազմակերպման հետ կապված իրենց քայլերի եւ գործողությունների տեղն ունեն, եւ այն արվում է այդ իմաստով։ Նրանց  ասածն այն է, որ սա չի կարող բանակցային գործընթացի վրա նույն ազդեցությունն ունենալ  կարգավիճակի խնդրի որոշման առումով։ Ինչը նորություն չէ, երբ Ղարաբաղում կրկին հանրաքվե էր, նույն տիպի արձագանք էր նաեւ ընտրությունների ժամանակ։ Այսինքն  խնդիրը դրվում է հետեւյալ կերպ՝ կա հստակ ընկալում, որ այնտեղ չի կարող կյանքը կանգնած լինել, պետք է ինքնակազմակերպվի՝ անկախ ԼՂ-ի  ճանաչված լինելուց կամ չլինելուց։ Այս հստակ մոտեցումը կա, հնարավոր չէ Ադրբեջանի քմահաճույքով ժամանակը կանգ առնի ինչ-որ կոնկրետ տարածաշրջանի համար, եւ քանի որ բանակցային գործընթաց կա, ասում են, որ այն ազդեցություն չի ունենալու բանակցային գործընթացի վրա։ Ես ոչ թե միտում ունեմ նրանց արդարացնելու, այլ ուղղակի պետք է ճիշտ հասկանանք նրանց մոտեցումը։ Սա իրենց պաշտոնական արձագանքի մասով, բայց կա նաեւ ֆոնային ընկալումների վրա ազդող էֆեկտը, այսինքն այնպես չէ, որ ամբողջ ինֆորմացիան չեն ունենալու, թե ինչպես էր կազմակերպված հանրաքվեն, ընթացքն ինչպիսին էր, արդյունքների ամփոփում եւ այլն, եւ այնպես չէ, որ նրանցից որեւէ մեկն իր առջեւ հարց չի դնելու՝ համեմատելու եզր կա՞ Ադրբեջանում անցկացվող համապետական ընտրությունների հետ։

 -Պարոն Բեքարյան, ի՞նչ եք կարծում հանրաքվեի փաստը կարո՞ղ է շփման գծում լարվածությունը սրել։

-Մենք չունենք  խաղաղության պայմանագիր, գտնվում ենք ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն վիճակում, եւ մենք գիտենք որ հակառակորդը անընդհատ պրովոկացինարի է դիմում։ Հետեւաբար կա խնդիր, անհրաժեշտություն զգոնության։ Մենք մշտապես պետք է զգոն լինենք՝ անկախ նրանից Ստեփանակերտում  հյուրեր կա՞ն, թե՞ ոչ, հանրաքվե է արվել, թե՞ ընտրություններ։ Մենք չունենք խաղաղության պայմանագիր եւ ունենք հակառակորդ, որը չի հարգում միջազգային ստանձնած պայմանավորվածությունները, էլ ի՞նչ սիգնալ պետք է լինի, որ մեր զգոնությունըը թուլացնելու հնարավորություն չունենք։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: