«Իրավական բեսպրիդել է»․ իրավապաշտպանը՝ փաստաբաններին խուզարկելու մասին

Feb 18, 2017 Comments Off on «Իրավական բեսպրիդել է»․ իրավապաշտպանը՝ փաստաբաններին խուզարկելու մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ փաստաբաններին ՔԿՀ մտնելիս խուզարկելն ակնհայտ ապօրինություն է․ «իրավական բեսպրիդել»։

Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց նա․

«Այն ուղղված է ոչ միայն փաստաբանների, իրենց մասնագիտական գործառույթների դեմ, այլ նաեւ այն կալանավորված անձանց, որոնց իրավական աջակցությամբ այդ փաստաբանները զբաղվում են։ Քաղաքական հետապնդում ասվածի ցայտուն դրսեւորումն է, սա աննախադեպ երեւույթ եմ համարում»,-ասաց նա՝ նշելով, որ անգամ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ նման դեպքեր չեն եղել:

«Խոչընդոտներ հիմնականում լինում էին ոստիկանության բաժիններում, երբ մարդկանց բերման էին ենթարկել, երբ բաժիններ փաստաբաններին չէին թողնում մուտք գործել փաստաբանական առողջություն ակնկնալող մարդկանց մոտ, բայց ՔԿՀ-ներում նման բան չեմ հիշում։ Ինձ համար ոչ միայն զարմանալի, այլեւ ապշեցուցիչ է, որ համառորեն ակնհայտ և անհիմն է, անգրագետ հիմնավորումներ են ներկայացնում՝ հղում կատարելով իրավական ինչ-ինչ նորմերի անհստակությանը, այսինքն մտացածին պատրվակներ»,-ասաց Սաքունցը։

Սեդա Ղուկասյան

 

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: