ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մեսիջը՝ Ադրբեջանին

Feb 18, 2017 Comments Off on ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մեսիջը՝ Ադրբեջանին

Ռազմական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը ողջունում է Մյունխենում կայացած ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը ՀՀ եւ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների հետ եւ համանախագահների կոչն ուղղված կողմերին։

Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում Մեհրաբյանը․

«Համանախագահներն առաջարկներ են արել կողմերին՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրագործման  հետ կապված․ սա շատ կարւեր մեսիջ է, քանի որ ՀՀ-ն բազմիցս ասել է, որ ընդունում է այդ պայմանավորվածությունները, մինչդեռ Ադրբեջանը, ՌԴ-ի կողմից թե ու թիկունք ստանալով, շրջանցում է դրանք»,-ասաց Մեհրաբյանը՝ ընդգծելով Մյունխենում կայացած հանդիպման կարեւորությունը։

Ըստ փորձագետի՝ պետք է կարեւոր այն, թե ինչ տեղի չունեցավ Մյունխենում․

«Ինչը չափից շատ էր ձգտում ռուսական դիվամագիտությունը, որ եռակողմ հանդիպում լիներ՝Լավրով-Նալբանդյան Մամեդյարով, սա դրական եմ գնահատում, որ նման հանդիպում չեղավ, եւ եռանախագահության ֆորմատը ջարդելու փորձերը չստացվեցին։ Կարծում եմ՝ տեղի ուենցածը հայկական դիվանագիտության համար դրական արդյունք ունի»,-ասաց նա։

Ի դեպ, ՄԽ համանախագահներն իրենց հայտարարության մեջ շեշտեցին նաեւ մարտին տարածաշրջան այցի մասին․

«Տարածաշրջան այցը եւս դրական եմ գնահատում,  որովհետեւ Մյունխենում ձեռքբերվածը պետք է իր զարգացումը ստանա մարտին․եռնախագահների այցի ընթացքում իմ տպավորությամբ այդ խոսակցությունները կշարնուկվեն նաեւ Բաքվում եւ Երեւանում»,-ասաց Մեհրաբյանը։

Ինչ վերաբերում է համանախագահների կոչին՝ ժողովուրդներին պատրաստել խաղաղության, Մեհրաբյանն ասաց, որ ժամանակն է  համանախագահները ճնշման գործիքակազմ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ․

«Որովհետեւ երբ կոչ է արվում պատրաստել ժողովուրդներին խաղաղության, իսկ մյուս կողմից շփման գխում շոուներ են արվում, եթե Ադրբեջանն այս բանակցությունների ֆոնին խոսում է Երեւանը պատմական ադրբեջանական քաղաք վերադարձնելու մասին, իհարկե աբսուրդի դաշտ է արդեն»,-ասաց Ռուբեն Մեհրաբյանը։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: