Գոռավանի գյուղապետը՝ տղայի կողմից դանակահարելով հորը սպանության դեպքի մասին

Feb 18, 2017 Comments Off on Գոռավանի գյուղապետը՝ տղայի կողմից դանակահարելով հորը սպանության դեպքի մասին

Արարատի մարզի Գոռավան գյուղում երեկ ահասարսուռ դեպք էր եղել․ գյուղի բնակիչ 46-ամյա Մարտիկ Աղաջանյանը դանակի մի քանի հարվածներով սպանել է 76-ամյա հորը՝ Հովհաննես Աղաջանյանին։

Գոռավնի գյուղապետ Արսեն Բազիկյանը Hayeli.am-ի հետ զրույցում մանրամասներ հաղորդեց ընտանիքի մասին․

«Հայրը նորմալ մարդ էր, տղան էլ հոգեկան խանգարում է ունեցել»,-ասաց Բազիկյանը՝ հավելելով, որ վերջինս հաշվառված է եղել նյարդահոգեբանական դիսպանսերում։

«Դեկտեմբերի վերջին են տուն բերել, մինչ այս հիվանդանոցում էր»,-ասաց գյուղապետը։

Բազիկյանի խոսքով՝ հոր սպանությունը առաջին նման դեպքն է եղել Մարտիկ Աղաջանյանի հետ կապված․ մինչ այժմ որեւէ աղմկահարույց դեպք չի եղել իր անվան առնչությամբ։

Ի դեպ, այդ տանը հայր եւ որդի միայնակ էին ապրում․ ընտանիքի մայրը դեռ աշնանն է մահացել, իսկ եղբայրն ապրում է ՌԴ-ում։

Հիշեցնենք, որ Մարտիկ Աղաջանյանը ձերբակալվել է։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: