Միակ տեղը, որ կարող էի առաջադրվել, Ազատ դեմոկրատներն էր․ Վաղինակ Շուշանյան

Feb 03, 2017 Comments Off on Միակ տեղը, որ կարող էի առաջադրվել, Ազատ դեմոկրատներն էր․ Վաղինակ Շուշանյան

Hayeli.am-ի զրուցակիցն է քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը․

Պարոն Շուշանյան, դուք արդեն հայտարարել եք, որ խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու եք «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից, ինչո՞ւ հենց դեմոկրատներին ընտրեցիք, եւ արդյոք այլ ուժերից ստացե՞լ էիք առաջարկներ։

-Ընդդիմադիր դաշտի մի քանի կուսակցություններից  առաջարկներ եղել են, բայց քանի որ ինչ-ինչ գաղափարական տարբերություններ են նկատվել, ես առավել հարմար գտա ընդունել դեմոկրատների առաջարկությունը,  որովհետեւ մոտ 80%-ով համապաստանում են իմ գաղափարներին՝ ազատականություն,  ոչ թե ԵԱՏՄ-ին անդամակցություն, այլ ԵՄ-ին։ Բացի դա երկար ճանապարհ  ունեմ անցած Ազատ դեմոկրատների հետ՝ սկսած Պերմյակովի գործից մինչեւ գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքար, միակ տեղը, որ կարող էի առաջադրվել Ազատ դեմոկրատներն էր, նաեւ միակ տեղն էր, ուր պայման դրված չէր կուսակցությանը անդամակցելու։

-Կասե՞ք որ ուժերից եք առաջարկություններ ստացել։

-Մի քիչ կոռեկտ չի հնչի, եթե արտաբերեմ այդ կուսակցությունների անունները, որովհետեւ այնտեղ բազմաթիվ ընկերներ ունեմ, որոնք կարող են նեղսրտել, որ չեմ համաձայնել ու հետո էլ անուններն եմ բարձրաձայնում։

Ստացվում է՝ այլ տեղերից առաջնա՞յին է  եղել, որ անդամակցեք տվյալ կուսակցությանը։

Այո, մի քանի տեղ եղել է այդպես։

-Դուք ռեյտինգային ընտրակարգո՞վ եք առաջադրվելու։

-Ե՛ւ համամասնական ցուցակում եմ լինելու, եւ ռեյտինգայինով եմ առաջադրվելու թիվ 9 ընտրատասրածքից՝ Լոռու մարզից։

-Իսկ այնտեղ ձեզ ճանաչո՞ւմ են, ինչպե՞ս եք պատկերացնում քարոզարշավը։

-Դա իմ ծննդավայրն է, եւ այնտեղ բոլորն ինձ ճանաչում են․ կարծում եմ՝ բավականին հաջող քարոզարշավ է ստացվելու, թեժ բախումներ չեն լինի։ Մարզերում մի փոքր ավելի ուրիշ է, այնտեղ բարեկամական կապերը պահպանվում են, եւ հուսով եմ, որ  քարոզարշավը հաջող կստացվի։

-Տեղյա՞կ եք Ազատ դեմոկրատների բանակցություններից, այն ո՞ր փուլում է։

-Համագումարից հետո կուսակցությունն ինքը կհայտնի այն ամենը, ինչը հետաքրքրում է հանրությանը եւ լրատվամիջոցներին, առայժմ ես իրավասու չեմ  այդ մասին խոսելու։

Իսկ ստեղծված դաշինքներից ո՞րն եք համարում հակակշիռ դեմոկրատներին, որ կարող է ընդդիմադիր զանգվածի ձայները ստանալ։

-Եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, եւ եթե խոսքը ողջ ՀՀ-ի տարածքի մասին է, միակ հակակշիռը կարող  է լինել Ելք դաշինքը լինել, քանր որ մարդիկ արդեն հոգնել են հին դեմքերից, իսկ Ելքում հիմնականում երիտասարդներ են։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: