«Առաքելություն» կուսակցությունում չեն բացառում «Ծառուկյան» դաշինքին միանալը

Feb 01, 2017 Comments Off on «Առաքելություն» կուսակցությունում չեն բացառում «Ծառուկյան» դաշինքին միանալը

Hayeli.am-ը զրուցել է «Առաքելություն» կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանի հետ․

-Պարոն Սուքիասյան, «Առաքելություն» կուսակցությունն ի՞նչ մասնակցություն է ունենալու առաջիկա խորհրդարանական ընտրություններում։

-«Առաքելություն» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասնակցության վերաբերյալ պաշտոնական եւ վերջնական որոշում կընդունի շաբաթ օրը կայանալիք կուսակցության երրորդ համագումարի ժամանակ։

-Դեռ վերջնական որոշում չունե՞ք։

Այո, դեռ չունենք։

-Հնարավո՞ր է չմասաակցեք։

-Քաղաքականության մեջ դժվար է ինչ-որ բան բացառելը, բայց գործնականում դրա հավանականությունը անտեսանելի եմ համարում․այս պարագայում ոչինչի չի հուշում, որ կարող է նման բան պատահել։

-Այս ընթացքում կուսակցությունը հանդիպումներ, բանակցություններ ունենո՞մ է, վերջին շրջանում մի քանի դաշինքներ են ձեւավորվել, հնարավորություն տեսնո՞ւմ եք իրենց  հետ համագործակցության։

-Մենք վերջին մեկ տարվա ընթացքում ինտենսիվ կոնսուլտացիաներ ենք ունեցել տարբեր քաղաքական ուժերի հետ․ ներկա փուլում «Ծառուկյան» դաշինքի վերաբերյալ կարող եմ ասել, որ պարոն Ծառուկյանի հետ ունենք անմիջական շփում եւ շատ հարցերում փոխըմբռնում։ Չեմ բացառում առաջիկայում մեր համատեղ քաղաքական գործունեությունը։

-Այսինքն  հնարավո՞ր է ներգրավվեք Ծառուկյան դաշինքում։

-Շատ հավանական եմ համարում։

-Իսկ ո՞րն է պատճառը, որ դեռ հստակ չէ համագործակցության հարցը, տարակարծությունը բովանդակայի՞ն է, թե տեխնիկական։

-Այսպես ասեմ՝ մենք վարում ենք բավական ադեկվատ շփումներ, լուրջ խոչընդոտներ չկան մեր համագոծակցության ճանապարհին, բայց քանի որ գործ ունենք լայնաֆորմատ համագործակցության հետ եւ կան նյուանսներ, որոնք ժամանակ առ ժամանակ փոփոխության են ենթարկվում եւ ի հայտ են գալիս նոր հանգամանքներ, մենք առանց  ավելորդ շտապողականության, իրավիճակին համընթաց գնում ենք առաջ եւ համագումարի ժամանակ արդեն կունենանք պաշտոնական դիրքորոշում։

-Ծառուկյան դաշինքը լուրջ դերակատարություն կարո՞ղ է ունենալ ընդդիմադիր դաշտում՝ հաշվի առնելով իրեն միացած ուժերին։

-Այն կարող է առանցքային ու ծանրակշիռ դերակատարություն ունենալ, ինչ վերաբերում է դաշինքի շրջանակում համախմբվող ուժերին, նախօրեին Գագիկ Ծառուկյանի խոսնակը հայտարարեց, որ դեռեւս ոչ մի հստակություն չկա այդ առումով, բանակցություններն ընթացքի մեջ են։

-Կարո՞ղ ենք արձանագրել, որ «Առաքելությունը» եւս կմիանա Ծառուկյան դաշինքին։

Էս պահին գործընթացներն այդ ուղղությամբ են տարվում։

 Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: