Սերժ Սարգսյանը հույսով ճանապարհել է ընտրության

Feb 02, 2017 Comments Off on Սերժ Սարգսյանը հույսով ճանապարհել է ընտրության

Hayeli.am-ի տեղեկություններով նախորդ հինգշաբթի՝ ՀՀԿ խորհրդի նիստից հետո, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ կուսակիցները կարող են իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ առանձնազրույց ունենալ իր հետ։ Մեր տեղեկություններով, մի շարք ՀՀԿ-ականներ զրուցել են Սերժ Սարգսյանի հետ՝ ճշտելու, թե կարո՞ղ են արդյոք ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել։

Արագածոտնի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող երեք ՀՀԿ-ականների անունները մեզ հայտնի են դարձել․ նրանք են նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը՝ Նաիրի Սահակյան, ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսակերտի թչռնաֆաբրիկայի» սեփականատեր Խաչիկ Մանուկյանը եւ ԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյանին։ Այս երեքի դեպքում էլ Սարգսյանը տվել է իր համաձայնությունը, ընդ որում եւս երեք անուն եւս շրջանառվում է, որոնք կարող են առաջադրվել Արագածոտնի մարզում՝ Սարգսյանի հետ համաձայնեցնելուց հետո։

Սա հիշեցնում է այն անեկդոտը, երբ եզդին ասում է հանրապետության հրապարակն ուզում եմ ինձ վերցնել, ասում են՝ գնա, մեջտեղը կանգնի, ասա իմն է, ու կլինի քոնը։

Նույնն է քաղաքականության մեջ՝ ով ցանկանում է, նախագահը դեմ չի լինում, ասում է՝ գնացեք առաջադրվեք, մանդատը ձերը կլինի։

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: