Ծառուկյանի փեսաները՝ պատգամավորնե՞ր

Jan 20, 2017 Comments Off on Ծառուկյանի փեսաները՝ պատգամավորնե՞ր

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ոչ հաստատում, ոչ էլ հերքում է այն տեղեկությունը, որ Ծառուկյանի փեաները լինելու են «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակում․

«Դաշինքի ցուցակի կազմման աշխատանքները հիմա ընթացքի մեջ են, եւ առանձին անուններ այս պահին չեմ կարող նշել, երբ ցուցակը պատրաստ կլինի, այն կհրապարակվի»,-Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Իվետա Տոնոյանը։

Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկություն կար,որ Գագիկ Ծառուկյանի փեսաները՝ Արգամ Աբրահամյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդին, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը եւ Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը ընդգրկվելու են նախընտրական ցուցակում։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: