Փող եւ իշխանության դաբրոն․ ահա թե ինչու են միանում «Ծառուկյան» դաշինքին

Jan 22, 2017 Comments Off on Փող եւ իշխանության դաբրոն․ ահա թե ինչու են միանում «Ծառուկյան» դաշինքին

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն այն կարծիքին է, որ օլիգարխները պետք է զբաղվեն բիզնեսներով, այլ ոչ թե քաղաքականությամբ։ Hayeli.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի վերադարձին մեծ քաղաքականություն Մակեյանն ասաց․

«Ինքը դուրս եկավ քաղաքականությունից 2015 թվականին, ավելի ճիշտ դուրս բերեցին, նա հայտարարեց, որ արյունահեղություն չի ուզում, բայց արդյոք արյուն թափելու վտանգը վերացե՞լ է, չէ որ ոչ մի բան չի փոխվել, կա Սերժ Սարգսյան, կա ՀՀԿ-ական վարչախումբ եւ ոչինչ չի փոխվել, դրա համար կարծում եմ՝ ինչ-որ բան այն չի։ Հանրության հետ իր մոտեցումներում ազնիվ չի»։

Մակեյանը վստահեցրեց՝ խորհրդարանական ընտրություններին «Ծառուկյան» դաշինքով չի մասնակցի:

«Օլիգարխն այս ռեժիմի պարագայում չի կարող անկախ լինել, կարող է լինել վատ կամ լավ օլիգարխ, բայց ՀՀ-ում օլիգարխը մնում է օլիգարխ։ Օլիգարխը տեղ չունի քաղաքականության մեջ, Հայաստանի այս վիճակը հենց քրեաօլիգարխիկ վիճակով է պայմանավորված»,-ասաց նա։

Մեր հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ Գագիկ Ծառուկյանն իր վերադարձով իրարանցում առաջացրեց քաղաքական դաշտում, Մակեյանը պատասխանեց․

«Երբ Հայաստանի քաղաքական դաշտը դեռ 90-ականներից սկսած կազմաքանդվեց եւ ՀՀ-ում հիմնական արժեքը ոչ հրապարակային հայտարարվեց փողը, այդ պարագայում փողով կարող ես ամեն ինչ անել»։

Ճշտող հարցին՝ նրա շուրջը միավորվում են փողի՞ համար, Մակեյանն ասաց․

«Իհարկե, փող եւ իշխանության դաբրոն, եթե Ծառուկյանը ցանկություն ունենար իշխանափոխություն անել, 2015 թվականին կաներ, ինչի՞ չարեց»։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: