Վանաձորի ընտրությունների ժամանակ լրագրողին խոչընդոտելու դեպքով դատական նիստը հետաձգվել է

Jan 19, 2017 Comments Off on Վանաձորի ընտրությունների ժամանակ լրագրողին խոչընդոտելու դեպքով դատական նիստը հետաձգվել է

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է կայանար առաջին դատական նիստը՝ Վանաձորի ավագանու ընտրությունների ժամանակ Araratnews.am կայքի լրագրող Շողիկ Գալստյանի աշխատանքը խոընդոտելու առնչությամբ։ Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Վանաձորի ավագանու ընտրությունների ժամանակ, Վանաձորի թիվ 30/47 ընտրատեղամասում քաղաքացիական անձինք խոչընդոտել էին Շողիկ Գալստյանի աշխատանքը, վիրավորել նրան, ջարդել հեռախոսը, որով նա նկարահանումներ էր իրականացնում:

Ինչպես Hayeli.am-ի հետ զրույցում պատմեց Շողիկը, դատական նիստը չէր կայացել, քանի որ ամբաստանյալը ներկայացել է առանց պաշտպանի, ուստի դատարանը վերջինիս համար հանրային պաշտպան է նշանակել։ Հաջորդ դատական նիստը կլինի փետրվարի 3-ին։

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ էր հարուցել  Քրեական օրենսգրքի 149-րդ եւ 185-րդ հոդվածների 1-ին մասերով։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: