Ում գործից հանում են, իրեն ընդդիմություն է հայտարարում»․ Ալեն Սիմոնյանը՝ Օսկանյան-Դալլաքյան դաշինքի մասին

Jan 20, 2017 Comments Off on Ում գործից հանում են, իրեն ընդդիմություն է հայտարարում»․ Ալեն Սիմոնյանը՝ Օսկանյան-Դալլաքյան դաշինքի մասին

Hayeli.am-ի զրուցակիցն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը

Պարոն Սիմոնյան, ինչպե՞ս եք վերաբերվում ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձին մեծ քաղաքականություն, իրեն ընդդիմության դաշտում տեսնո՞ւմ եք։

-Իսկ ինքը հայտարարե՞լ է, որ ընդդիմություն է։

-Լայն դաշինքով ընտրություններին մասնակցելու մասին է հայտարարել։

-Դեռ պետք էն հասկանանք այդ դաշինքն ինչ է իրենից ենթադրում, այնուամենայնվիվ, ԲՀԿ-ն ու պարոն Ծառուկյանը երկար տարիներ իշխանության մաս են եղել, հիմա կտեսնենք՝ ինչ կխոսի։ Մենք հիշում ենք, որ երբ եկավ ժամանակը վճռական քայլ անելու կամ նույնիսկ բարձր արտաբերելու Սերժ Սարգսյանի հրաժարականի ու իշխանափոխության պահանջը, ինչ հայտնի դեպքեր տեղի ուենցան։ Հիմա չգիտեմ ինչ տեղի ունենա։

«Ելք՞»-ն այդ դաշինքի հետ հնարավոր համարո՞ւմ է համագործակցությունը։

-Նման հարց չի քննարկվել, քիչ հավանական եմ համարում։

-Մեկ այլ դաշինք եւս ձեւավորվեց  Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն», Վարդան Օսկանյանի «Համախմբում» եւ «Հայաստանի դեմոկրատական» կուսակցությւոնների միջեւ, այդ դաշինքը կարո՞ղ  ձեզ մրցակից լինել։

-Բոլոր դաշինքները, որոնք մասնակցելու են ընտրություններին, մեզ պոտենցիալ մրցակից են, ՀՀԿ-ն մեզ մրցակից է, մենք ներսում մեկս մյուսի դեմ մրցակից ենք, որ ավելի շատ ձայն բերենք մեր դաշինքին, բնական է՝ բոլորն էլ իրար մրցակից են։

-Իրենց իրական ընդդիմություն համարո՞ւմ եք։

-Նախկին պաշտոնյաների դաշինք է, նախ իրենց հռետորաբանությունը պետք է լսենք, հնարավոր է՝ իրենք ասում են սատարում ենք արտաքին քաղաքականությանը, որը վարում է այսօրվա իշխանությունը կամ ընտրություններից հետո կոալիցիա են  ստեղծելու։ Իրենց հռետորաբանությունն այս պահին հայտնի չէ, դեռ վաղ է ինչ-որ բան սել, բայց ամեն դեպքում այդ մարդիկ ժամանակին իշխանություն են եղել, հիմա ում գործից հանում են, ընդդիմություն է իրեն հայտարարում, տենց ո՞նց կլինի։ Ինչեւէ, ամեն ինչ կախված է, թե ինչ են ասելու, հիմա հնարավոր է մարդիկ դուրս են գալիս, սկսում Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջել, հայտարարում, որ Մարտի մեկի համար Սերժ Սարգսյանն անմիջական պատասխանատվություն ունի եւ այլն։

-«Ելք»-ի եւ «Ժառանգության» բանակցությունների միջեւ հստակություն կա՞։

«Ժառանգություն» կուսակցություն եւ հստակեցություն բառերը նույն նախադասության մեջ օգտագործելն ի սկզբանե սխալ է, նախ իրենք իրենց ներսում պետք է հստակեցնեն՝ ինչ է կատարվում, ում ասածն է կարծիք, ումը՝ վարչության որոշում։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: