Ռոբերտ Քոչարյանը Դուբայո՞ւմ է եղել

Jan 18, 2017 Comments Off on Ռոբերտ Քոչարյանը Դուբայո՞ւմ է եղել

Մամուլում վերջին օրերին անընդհատ տեղեկություններ են հրապարակվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձի, տարբեր երկրներ այցելությունների եւ այլնի մասին։ Այս մասին Hayeli.am-ը զրուցել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ․

Պարոն Սողոմոնյան, որքանո՞վ է իրականությանը համապատասխանում այն տեղեկությունը, որ Ռոբերտ Քոչարյանը բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։

-Բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, Ռոբերտ Քոչարյանը բնակվում է Երեւանում, ԱՄՆ-ում վերջին անգամ եղել է 3 տարի առաջ, եթե չեմ սխալվում 2014 թվականի դեկտեմբերին։

-Տեղեկություններ ենք ստացել նաեւ, որ պարոն  Քոչարյանը մոտ մեկ շաբաթ առաջ եղել է Դուբայում, գործնական հանդիպման է եղել, թե՞ անձնական։

-Գիտեք, իր շրջագայությունները մասնավոր բնույթ են կրում, եթե նկատել եք, ես երբեք չեմ հրապարակում շրջագայության աշխարհագրությունը։ Երբեմն աշխատանքային այցերով լինում է Մոսվայում, մասնակցում «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի նիստին։ Դրանք հրապարակային միջոցառումներ են, որոնց մասին ընկերությունը հրապարակում է։ Այլ այցելություններ, շրջագայություններ, դրանք մասնավոր բնույթ են կրում, ես երբեք չեմ հրապարակել դրանց մանրամասները։

-Կարծես թե Դուբայի դեպքում կտրուկ չեք հերքում, ինչպես ԱՄՆ-ի պարագայում։

-Գիտեք, ես կարիքը չեմ տեսնում մանրամասնելու, մանավանդ ՀՀ-ն փոքր երկիր է, բոլորը լավ գիտեն՝ ով ուր է գնում, երբ է վերադառնում։ Ես հավելյալ տեղեկությունների տրամադրման կարիք չեմ զգում։

-Պարոն Սողոմոնյան, ի՞նչ կասեք այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանն է համակարգում Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը։

-Մի քանի օր առաջ ասել եմ, որ Ռոբերտ Քոչարյանը հանդես կգա հարցազրույցով  եւ քաղաքական իրավիճակի վերաբերյալ իր տեսակետները կհայտնի․ ձեզ առաջարկում եմ սպասել մինչեւ այդ հարցազրույցը հրապարակվի։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: