ՌԴ-ն շարունակում է ավելացնել ռազմական ներկայությունը Սիրիայում

Jan 12, 2017 Չի մեկնաբանվել

Fox News-ը՝ վկայակոչելով երկու անանուն ամերիկացի պաշտոնյաների  հայտնում է,որ  ամերիկացի պաշտոնյաները հայտնում են, որ Ռուսաստանը շարունակում է ավելացնել ռազմական ներկայությունը Սիրիայում:

Նրանց տվյալով՝ Ռուսաստանը ևս 4 «Սու-25» գրոհիչ ինքնաթիռներ է տեղակայել Սիրիայի ռազմաբազայում։

«Ռուսներն ասում են, որ իրենք հետ են քաշվում, սակայն մենք չենք տեսել դրա ոչ մի վկայություն։ Հակառակը, մենք նկատում ենք, որ նոր ուժեր են գալիս»,- հայտարարել է աղբյուրներից մեկը։

Դեկտեմբերի վերջին  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայությունը կրճատելու մասին։

Միջազգային
Անդրադարձներ չկան to “ՌԴ-ն շարունակում է ավելացնել ռազմական ներկայությունը Սիրիայում”

Մեկնաբանել