Անդրեյ Կառլովին սպանողը կթաղվի անանուն գերեզմանատանը

Jan 12, 2017 Չի մեկնաբանվել

Անկարայում Ռուսաստանի դեսպանին սպանած Թուրքիայի ոստիկանության նախկին աշխատակից Մևլյութ Ալթընթաշին, որը ոչնչացվել է սպանությունից հետո, կհուղարկավորեն անանուն գերեզմանոցում, հաղորդում է Anadolu գործակալությունը։Ավելի վաղ մարդասպանի մարմինը չվերցնելու ընտանիքի որոշման մասին հայտարարել էր նրա քույրը։ Համաձայն թուրքական օրենսդրության՝ հարազատները կարող էին մարմինը վերցնել 15 օրվա ընթացքում, սակայն մարմինն այնտեղ է արդեն 24 օր։

Հարազատները հրաժարվել են վերցնել նրա աճյունը։ Այս կապակցությամբ այժմ ընթացակարգային հարցեր են լուծվում, որից հետո Ալթընթաշի դին կփոխանցվի քաղաքապետարանի ներկայացուցիչներին հուղարկավորման համար։

Հիշեցնենք, որ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը սպանվել է դեկտեմբերի 19-ին Անկարայում՝ ցուցահանդեսի ժամանակ։

 

Միջազգային
Անդրադարձներ չկան to “Անդրեյ Կառլովին սպանողը կթաղվի անանուն գերեզմանատանը”

Մեկնաբանել