CENTCOM-ը խելքը թռցրե՞լ է. Էրդողանի խոսնակը՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը

Jan 12, 2017 Comments Off on CENTCOM-ը խելքը թռցրե՞լ է. Էրդողանի խոսնակը՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը գռեհիկ կերպով արձագանքել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության կողմից Twitter-ում արված հայտարարությանը, թե Սիրիայի դեմոկրատական ուժերը ոչ մի կապ չունեն Քուրդիստանի բանվորական կուսակցության հետ:Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը` Քալընն, այսպիսով, արձագանքել է CENTCOM-ի կողմից սոցցանցում արված գրառմանը, որով հրամանատարությունը հայտարարել էր, որ իրենց կողմից աջակցություն վայելող և Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ուժերը (YPG) կապ չունեն Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ:

«Սա կատա՞կ է, թե՞ CENTCOM-ը խելքը թռցրել է: Դուք կարծում եք, որ ինչ-որ մեկը սրան կհավատա՞: ԱՄՆ-ն պետք է վերջ դնի ահաբեկչական խմբավորումներն օրինականացնելու իր մոտեցմանը»,- գրել է Քալընը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: