Հացի գներն արդեն որոշ տեղերում արձագանքել են ալյուրի թանկացմանը

Jan 12, 2017 Չի մեկնաբանվել

Ալյուրի թանկացման մասին գույժը առեւտրականներին հասավ դեռ դեկտեմբերի 30-ին։ Մեկ պարկ ալյուրի գինը ալրաղացները բարձրացրեցին 400-600 դրամով։

Էջմիածնի ալրաղացը տոներից առաջ մի պարկ ալյուրը վաճառում էր 10200 դրամով, իսկ այսօրվանից գինը դարձել է 10700 դրամ։ Ընկերությունում պատճառը չեն ասում։ «Չենք իմանում», – պատասխանում են։

«Բաղրամյան ալրաղաց» գործարանում ալյուրի պարկը թանկացրել են մեկ դոլարով։ «21 դոլարով էինք վաճառում, հիմա դարձրել են 22», – ասաց արտադրության պետ Սայադ Գասպարյանը։

Նա թանկացումը բացատրում է տրանսպորտային բարդություններով․ «Ճանապարհներն են փակ։ Կարսը մեկ բաց է, մեկ փակ է, ավտոները հինգ-վեց օր կանգնում են, ցորենը սառած է գալիս, ջարդում են, որակի հարցեր կան», – ասում է նա։

Նա հերքում է տարածված կարծիքը, թե ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է ալյուրի գինը բարձրացրել․ «Մոնոպոլ բան չկա, 55 կազմակերպություն ցորենի ալյուր է բերում։ Ոնց կարող է մոնոպոլ լինի»։

Հայտնի է սակայն, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող ձեռնարկությունները շուկայում առաջատար դիրք են զբաղեցնում, որ տարբեր մարդկանց անունով գրանցված կազմակերպություններ կան, որոնց հետեւում նույն մարդն է։ Հացի գներն արդեն որոշ տեղերում արձագանքել են ալյուրի թանկացմանը։ Մարզերում՝ Հրազդանում, Գորիսում, այսօր հացի գինը 40 դրամով բարձր է եղել։ Երեւանի խանութներում հացի գներն առայժմ պահպանվում են։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Հացի գներն արդեն որոշ տեղերում արձագանքել են ալյուրի թանկացմանը”

Մեկնաբանել